ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

19 հունիսի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-173-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել է հասարակական կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը: 

Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ սահմանվել է տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ` բոլոր հասարակական կազմակերպությունների նկատմամբ։

Հասարակական կազմակերպությունների տարեկան գործունեության մասին հաշվետվության լրացման և հրապարակման էլեկտրոնային ձևն արդեն հասանելի է ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf (Հաշվետվական ձև՝ 246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության (hb))։

Կոմիտեն, միաժամանակ, տեղեկացնում է, որ այն հասարակական կազմակերպությունները, որոնք հաշվետու տարվա ընթացքում ֆինանսավորվել են հանրային միջոցներից և արդեն հրապարակել են իրենց 2019թ․ տարեկան գործունեության մասին հաշվետվությունը՝ ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով (Հաշվետվական ձև՝ 251), ապա հաշվետվության  վերահրապարակման անհրաժեշտություն չի առաջանա։

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն