Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

18 հունիսի 2020 | Նախագծեր | Цитата

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով ներկայացվում են առաջիկա 5 տարիների ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները և այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները (միջոցառումները): Սահմանված միջոցառումներն ուղղված են հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործմանը, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցմանը, հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ կազմակերպմանը, հարկային իրավախախտումների բացահայտմանն ու կանխարգելմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավմանը, հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, մարդկային ռեսուրսների արյունավետ կառավարմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

….. ……..-ի 2020 թվականի N ….Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N1830-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով,  146-րդ հոդվածը, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 1830-Լ որոշման 1-ին կետը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N1830-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի կատարմամբ, որով նախատեսվում է յուրաքանչյուր տարի վերանայել գործող ռազմավարական ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել նոր հնգամյա ռազմավարական ծրագիր:

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բարեփոխումներին ուղղված ծրագրերի համակարգված ընթացքն ու շարունակականությունը, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված արդյունքներն ապահովելու ու միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

Տնտեսական և գործարար միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները նոր մարտահրավերներ են ի հայտ բերում նաև հարկային և մաքսային մարմինների համար: Այդ փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու և մարտահրավերներն արդյունավետ հաղթահարելու համար անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար վերանայել սահմանված առաջնահերթություններն ու դրանց ուղղված միջոցառումները: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով սահմանված միջոցառումները ներկայումս կատարման ընթացքում են, որոշ միջոցառումներ արդեն կատարվել են: Ուստի արձանագրված ձեռքբերումներից բխող նոր միջոցառումներ սահմանելու և ՀՀ ՊԵԿ շարունակական զարգացումն ապահովելու նպատակով՝ մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով ներկայացվում են առաջիկա 5 տարիների ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները և այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները (միջոցառումները): Սահմանված միջոցառումներն ուղղված են հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործմանը, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցմանը, հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ կազմակերպմանը, հարկային իրավախախտումների բացահայտմանն ու կանխարգելմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավմանը, հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, մարդկային ռեսուրսների արյունավետ կառավարմանը 

ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Ռազմավարական ծրագրի ընդունմամբ ակնկալվում է շարունակական աշխատանքների արդյունքում զարգացնել ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների կարողությունները, գնահատել և կրճատել հարկային ճեղքը (Tax GAP), նպաստել հարկ վճարողների կարգապահության բարձրացմանը՝ ապահովելով հարկային եկամուտների կայուն աճ:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն