«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

18 հունիսի 2020 | Նախագծեր | Цитата

Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է նպաստները, այդ թվում` միանվագ վճարվող նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների վճարուն անկանխիկ եղանակով վճարելու համար:

Սահմանվել է, որ միանվագ դրամական վճարների հաշիվը բանկում բացվում է լիազոր մարմնի տված` անձի տվյալների հիման վրա։

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրի օրինակելի ձևը, քանի որ Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը:

Նախագծով նախատեսվում է նաև, որ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո երեխայի ծննդյան միանվագ նպաստը անկանխիկ եղանակով վճարվելու է լիազոր մարմնի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը վճարումներն իրականացվելու են գործող պայմանագրերի հիման վրա:

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2020 թվականի N –Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում և N 1 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով.
որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը և N 3 հավելվածը ճանաչել ուժը կորցրած.
որոշման N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած և 2-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ ենթակետերով.

 «8) բանկ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

9) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:».

բ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հասցեն,» բառից հետո լրացնել «ծնողի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով.

գ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունից հանել «նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա լիազորած անձի) բանկային հաշվի համարը կամ» բառերը, իսկ «ստանալ» բառից հետո լրացնել «նպաստի» բառը.

դ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

ե. 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ խմբագրությամբ «ե» պարբերություն.

 «ե. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում դադարում է ծնողի` նպաստ ստանալու իրավունքը և նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».

զ. 3.5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ նպաստի գումարը.».

է. 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.7-րդ կետ.

«3.7. Առցանց ներկայացված տվյալների հիման վրա նպաստը նշանակելու դեպքում`

1 հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizeո համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, որով դիմողը ծանուցվում է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում դադարում է ծնողի` նպաստ ստանալու իրավունքը և նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

2) նպաստի գումարն սույն կարգի 25-րդ կետում նշված լիազորագրով չի վճարվում: Նպաստի գումարը ծնողի բանկային հաշվին փոխանցելուց հետո, այն լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում:».

ը. 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը» բառերը.

թ. 4.1-ին կետը «բաժին է ներկայացվել» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված» բառերով.

ժ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Նոր ծնված երեխայից հրաժարվելու, նոր ծնված երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորելու, նոր ծնված երեխայի որդեգրվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ծնողը կորցնում է նպաստ ստանալու իրավունքը:».

ժա. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Եթե նոր ծնված երեխան (նոր ծնված երեխաներից մեկը) մահացել է ծնվելուց հետո` մինչև նպաստի համար դիմելը, ապա նպաստը նշանակվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով:.

ժբ. 23-րդ կետում «նպաստի» բառից հետո հանել «` ուղղակի վճարվող» բառերը, իսկ 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին կետ.

«23.1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա դրանք ներկայացնելու օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված չափով նպաստը նշանակվելուց և վճարվելուց (վճարման ցուցակ ներառվելուց) հետո նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո 12 ամսվա ընթացքում լրացուցիչ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում, որոնց արդյունքում փոխվում է նոր ծնված երեխայի կարգաթիվը, չվճարված նպաստի գումարը վճարվում է ընդհանուր հիմունքներով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման 1-ին կետի 1-3-րդ ենթակետերի դրույթները: Ընդ որում, այս դեպքում չվճարված նպաստի գումարը վճարելու համար բանկում բացվում է նոր բանկային հաշիվ։ Սույն կետում նշված` չվճարված նպաստի գումարը նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակված (վճարման ցուցակ ներառված) և նոր ծնված երեխայի՝ լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա որոշված կարգաթվին համապատասխան վճարման ենթակա գումարների տարբերությունն է:».

ժգ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Նպաստի գումարը վճարվում է անկանխիկ եղանակով` ծնողի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա լիազորած անձի) անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:».

ժդ. 25-րդ կետից հանել 1-ին նախադասությունը և «նպաստի» բառից հետո «` ուղղակի վճարվող» բառերը, իսկ «փոխանցվելու միջոցով: բառերը փոխարինել «փոխանցվելու միջոցով: Նպաստի գումարը ծնողի կամ այլ անձի բանկային հաշվին փոխանցելուց հետո, այդ գումարը լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:» բառերով.

ժե. 27-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

ժզ. 30-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հասցեն,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով,

ժէ. 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունից «նպաստի» բառից հետո հանել «` ուղղակի վճարվող» բառերը և «համար» բառից հետո` «դիմումը ներկայացնող ծնողի բանկային հաշվի համարը կամ» բառերը, իսկ «դ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ.

 «ե. նշում այն մասին, որ որ դիմողը ծնողը տեղեկացված է, որ 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը բանկին չներկայացնելու (միանվագ դրամական վճարների հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն չանելու) դեպքում դադարեցվում է նպաստ ստանալու իր իրավունքը, իսկ նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».

ժը. 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-րդ կետ.

«32.1. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված նպաստը դիմումը ներկայացնող ծնողին վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում ծառայությունը ծնողի տվյալները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում տեղեկացնում է բանկին:».

ժթ. 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետ.

«35. Նպաստի գումարը շահառուի կամ նրա լիազորած անձի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին չներկայացնելու դեպքում ծնողի` նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է և բանկային հաշվին մուտքագրված նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերադարձվում ծառայության և բանկի միջև կնքված միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում: Սույն կարգի 23.1-ին կետում նշված դեպքում 12-ամսյա ժամկետը հաշվարկվում է ընդհանուր հիմունքներով՝ նոր բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից:»:

որոշման N 2 հավելվածում 4-րդ կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«10)  ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը  2020 թվականի հուլիս 1-ից հետո ընտանեկան դրամագլխի միջոցները կարող է տնօրինել նաև միանվագ կարգով:»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը անկանխիկ եղանակով վճարվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը կնքված երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրերի՝ ընտանեկան դրամագլխի սպասարկմանը վերաբերող դրույթները գործում են (բանկում բացված պետական աջակցության հաշիվները սպասարկվում են) մինչև մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը (բանկում սպասարկվող պետական աջակցության հաշիվների` հաշվետու ամսվա տվյալների վերաբերյալ) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը:
Պետական աջակցության հաշվին մուտքագրված գումարները (մնացորդները) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա 2020 թվականի հուլիս 1-ից հետո կարող են տնօրինվել նաև միանվագ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն ,««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ- 240-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020թ. ապրիլի 16-ի ՀՕ- 229-Ն oրենքների ընդունմամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է նպաստները, այդ թվում` միանվագ վճարվող նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների վճարուն անկանխիկ եղանակով վճարելու համար:

Սահմանվել է, որ միանվագ դրամական վճարների հաշիվը բանկում բացվում է լիազոր մարմնի տված` անձի տվյալների հիման վրա։ Ընդ որում, ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքվող՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Նշված օրենսդրական փոփոխություններին համապատասխան Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանվել են այն գումարները, որոնք վճարվելու են միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրվելու միջոցով: Ընդ որում, որոշման համաձայն՝ այդ գումարները անկանխիկ եղանակով վճարվում են 2020 թվականի հուլիսի 1-ից՝ լիազոր մարմնի (Սոցիալական ապահովության ծառայության) հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Այդ ժամկետն առավելագույնը 3 մասով կարող է երկարաձգվել այն դեպքում, երբ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկին անհրաժեշտ է մշակել և ներդնել  այդ պայմանագիրը կատարելու համար ծրագրային ապահովում:

Միաժամանակ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ oրենքով էլ սահմանվել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը (բացառությամբ ընտանեկան դրամագլխի) վճարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով այն անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, որին նշանակվել է նպաստը։

Հարկ է նաև նկատի ունենալ, որ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 17.04.2020 թ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն ուժը կորցրած են ճանաչվել «Պետական նպաստների մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ մասերը և 26-րդ հոդվածը (ընտանեկան դրամագլխին վերաբերող դրույթները):

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:

Կարգավորման առարկան
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրի օրինակելի ձևը, քանի որ Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը:

Նախագծով նախատեսվում է նաև, որ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո երեխայի ծննդյան միանվագ նպաստը անկանխիկ եղանակով վճարվելու է լիազոր մարմնի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը վճարումներն իրականացվելու են գործող պայմանագրերի հիման վրա:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ- 240-Ն օրենքի կիրարկումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում չկա:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն