Հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը՝ տեսկապի ձևաչափով: Հանդիպմանը մասնակցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
Կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները, կարծիքներ փոխանակել ստեղծված իրավիճակում տնտեսական խնդիրների լուծման և Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ կողմից աջակցության շրջանակներում քննարկվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, ընդգծվել է ՓՄՁ-ների խնդիրների լուծման ուղղությամբ աջակցության ծրագրերի, զբոսաշրջության զարգացման կարիքներին ուղղված ծրագրերի, ինչպես նաև գյուղատնտեսության և այլ ենթակառուցվածքների զարգացման աջակցությանն ուղղված ծրագրերի կարևորությունը:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կարող են հաղթահարել ներկա մարտահրավերները, տնտեսության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում համավարակի հետևանքներով պայմանավորված դժվարությունները։
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться