«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15 հունիսի 2020 | Նախագծեր | Цитата

Ներկայումս ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք են ներմուծվել չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցներ: «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափագիտական վերահսկողություն իրականացնող կառավարության կողմից լիազորված մարմնի վերահսկողական գործառույթների ամբողջական ծավալի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել վերոգրյալ օրենքում, ինչի արդյունքում կվերանայվի նաև ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի № 393-Ն որոշմամբ հաստատված տեղեկատվության ձևը: Նախագծով առաջարկվել է տեղեկատվության մեջ ընդգրկել նաև չափման միջոց ներմուծող կազմակերպության վերաբերյալ տվյալները, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել օրենսդրական պահանջների կիրառման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության գործառույթները և կիրառել պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև ապահովել ՀՀ կառավարության 2016 թվականի հունավրի 29-ի N 60-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգի պահանջների կատարումը և պատշաճ կազմակերպել չափման միջոցի տեսակի հաստատման գործընթացը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012թ. փետրվարի 9-ի ՀՕ‑22‑Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում և 19-րդ հոդվածի 1-ին մասում «արբիտրաժի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 18.1)-րդ և 18.2)-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«18.1) Չափագիտական վերահսկողություն՝ չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելման, բացահայտման և վերացման նպատակով հաստատված տեսակի, ստուգաչափված և չափագիտական կանոններին համապատասխանող չափման միջոցների կիրառման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության, չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանն ուղղված վերահսկողություն.

18.2) Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին (այսուհետ՝ չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին)»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման,  ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվությունը վերադաս մաքսային մարմնի կողմից տրամադրվում է չափագիտության լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 21.
Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմինը.
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետևյալ ուղղություններով՝
       1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ,

    2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ,

       3) տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ,

    4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների նկատմամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերահսկողության շրջանակներում լիազորված մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս)` օգտագործում է աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի և (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում:
Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարը։»:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) ստուգում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչ.»:

  Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում.

1-ին մասում «Կարգադրագիրը՝» բառից հետո լրացնել «չափագիտական» բառը:
3-րդ և 4-րդ մասերում «տեսչությանը» բառը փոխարինել «չափագիտական վեերահսկողություն իրականացնող մարմնին» բառերով:
5-րդ մասում «վերցնում է» բառից հետո լրացնել «չափագիտական» բառը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն
«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների ու նորմերի պահպանմամբ ու չափագիտական վերահսկողության իրականացման հետ կապված որոշ հարցերի կարգավորմամբ, չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք են ներմուծվել չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցներ: «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափագիտական վերահսկողություն իրականացնող կառավարության կողմից լիազորված մարմնի վերահսկողական գործառույթների ամբողջական ծավալի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել վերոգրյալ օրենքում, ինչի արդյունքում կվերանայվի նաև ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի № 393-Ն որոշմամբ հաստատված տեղեկատվության ձևը: Նախագծով առաջարկվել է տեղեկատվության մեջ ընդգրկել նաև չափման միջոց ներմուծող կազմակերպության վերաբերյալ տվյալները, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել օրենսդրական պահանջների կիրառման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության գործառույթները և կիրառել պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև ապահովել ՀՀ կառավարության 2016 թվականի հունավրի 29-ի N 60-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգի պահանջների կատարումը և պատշաճ կազմակերպել չափման միջոցի տեսակի հաստատման գործընթացը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցների ներմուծման կանխարգելմանը Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես նաև չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը:

Կարգավորման նպատակը և բնույթը.
Օրենքի ընդունումը նպատակաուղղված է չափումների միասնականության ապահովման ոլորտում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանմանն ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելմանը և չափագիտական վերահսկողության ուժեղացմանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված այն չափման միջոցների շահագործման արգելումը, որոնք ներառված են ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշմամբ հաստատված օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում, բայց միևնույն ժամանակ չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին, ինչպես նաև չափագիտական կանոններին և նորմերին:

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն