• Armenianeconomy.com

Արցախում հուլիսի 1-ից կիջեցվեն հեռախոսակապի ռոումինգ ծառայության եւ եւս 7 ներքին ծառայությունների սակագներ

08 հունիսի 2020 | Արցախ | Цитата

Հունիսի 8-ին Ազգային ժղովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանին եւ հանձնաժողովի պատասխանատուներին:

Միքայել Վիրաբյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԱԺ նախագահին է ներկայացրել հանձնաժողովի գործունեության հիմնական ոլորտները եւ դրանցում սպասվող փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահը, խոսելով առաջիկայում սպասվող փոփոխությունների մասին, նշել է, որ հուլիսի 1-ից կիջեցվեն հեռախոսակապի ռոումինգ ծառայության եւ եւս 7 ներքին ծառայությունների սակագներ: Միքայել Վիրաբյանի փոխանցմամբ, այդ ոլորտի հաջորդ նվազումը նախատեսվում է հունվարի 1-ից:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, գոհունակություն հայտնելով հանձնաժողովի կատարած աշխատանքից, հույս է հայտնել, որ բարեփոխումները շարունակական բնույթ կկրեն եւ կտարածվեն նաեւ հանձնաժողովի շրջանակում կարգավորվող մյուս ոլորտներում:

Հանձնաժողովի աշխատանքների հետագա զարգացման գործում երկուստեք կարեւորվել է օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արցախ
• Հարկային արտոնություն են ստացել ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներ• Գյուղտնտեսավարողները միշտ էլ կարող են հույսները դնել պետության աջակցության վրա• 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը.Արայիկ Հարությունյան• Արցախում մեղվապահության զարգացման նպատակով նոր ծրագրեր կիրականացվեն• Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են իրականացվում․Արցախի նախագահ• Արցախում տաքսի ծառայություն իրականացնող տնտեսվարողները որպես աջակցություն կստանան 128 հազար դրամ• Նախարարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: ԱՀ ԳԳԱՀ-ի առջև օբյեկտիվ պատճառներով տույժ ու տուգանքներ ունեցող գյուղտնտեսավարողների պարտավորությունները կներվեն• Արցախում ցեմենտի գործարան կկառուցվի• ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար․ Արցախը 100%-ով ապահովում է իրեն հացահատիկով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն