Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացի թոշակառուների չներկայանալու դեպքում կարող են զրկվել դրանից. ԱՍՀ-ն լուծում չունի

08 հունիսի 2020 | | Цитата

Հայաստանի քաղաքացի հանդիսացող բազմաթիվ թոշակառուներ, ովքեր գտնվում են արտերկրում եւ համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ Հայաստան, հնարավորություն չունեն ստանալ իրենց թոշակները, եթե մեկ տարի ժամկետը լրացել է, բայց անձամբ չեն ներկայացել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանում:

Նշենք, որ թոշակառուն պարտավոր է յուրաքանչյուր տարի ներկայանալ՝ հնարավորություն ունենալով մեկ տարով լիազորել կամայական մեկին՝ իր կենսաթոշակը ստանալու համար: Սա բավականին տարածված երեւույթ է: Թոշակառուն հեռակա կարգով չի կարող լիազորել որեւէ մեկին:

Արտերկրում ապրող մեր քաղաքացիների տարին մեկ անգամ պարտադիր Հայաստան ներկայանալու խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է: «Հայկական ժամանակն էլ մի քան անգամ տարբեր անձանց խնդրանքով դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը (ԱՍՀՆ), սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատասխանը մեկն է՝ ցավում ենք, բայց կարգն այդպիսին է:

Ամիսներ առաջ, երբ ի հայտ եկավ տարեցների կենսաթոշակն ամբողջությամբ անկանխիկ եղանակով վճարելու խնդիրը, այս հարցը բարձրացվեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի հիմնավորումներ ներկայացնելով՝ հարցը փակեց:

«Հայկական ժամանակը» ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից (ԱՍՀՆ) հետաքրքրվեց, թե հնարվո՞ր է՝ իրավիճակով պայմանավորված՝ գոնե որոշակի ժամկետով վերանայել կարգն ու որոշակի արտոնություններ տրամադրել ՀՀ այն քաղաքացիներին, որոնք այս պահին չեն կարողանում Հայաստան մուտք գործել, բայց ունեն ժամկետի խնդիր: ԱՍՀՆ խոսնակ Սոնա Մարտիրոսյանը բացառեց:

Մարտիրոսյանը նշեց, տարեցների թոշակի կասեցման երկու հիմնական պատճառները.

Առաջին՝ եթե քաղաքացին գումարը անկանխիկ է ստանում (քարտով), ապա նա ամեն տարի պետք է երկարաձգի իր քարտի վավերականության ժամկետը: Իսկ եթե քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու համար չեն դիմում, անձամբ չեն ներկայանում բանկ, թոշակի վճարումը կասեցվում է: Այս մասով ՀՀ ԱՍՀ-ն որեւէ իրավասություն չունի, դա բանկային գործարք է: Այսինքն բանկը պետք է  վստահ լինի, որ քաղաքացին ինքն է տնօրինում իր քարտը: Իսկ այն հարցին, թե ինչ տարբերակով կարելի է բանկերի հետ համգործակցել, քանի դեռ տարեցները չեն կարողանում գալ՝ ԱՍՀՆ-ն պատասխան չունի: 

Երկրորդ՝ եթե կենսաթոշակառուն գումարը կանխիկ է ստանում լիազորի միջոցով, ապա միեւնույնն է, ինչպես բանկի դեպքում, այստեղ էլ նույն ձեւով՝ մեկ տարի լիազորված անձի միջոցով կանոնավոր վճարվելուց հետո թոշակառուն պարտադիր պետք է ներկայանա Հայաստան: Եթե չներկայանա, ժամկետը սպառվելուն պես կկասեցվի կանխիկ վճարումը լիազորված անձին: «Մենք այդ փաստաթղթերը ստանում ենք ԱԱԾ-ից եւ սա եւս պարտադիր պահանջ է: Քաղաքացին առնվազն մեկ անգամ պետք է Հայաստան գա»,-ասաց նա:

Այսինքն արտերկրում գտնվող մեր քաղաքացիների համար, թե՛ կանխիկ, թե՛ անկանխիկի դեպքում մեկ տարի բացակայությունից հետո չներկայանալը խնդիր է:

Եթե քաղաքացին մեկ տարի ժամկետը լրանալուց հետո եւս մեկ տարի չկարողանա մուտք գործել ՀՀ՝  իր կենսաթոշակ սանալու իրավունքը չի վերացվի: Մեկ տարի նրա գումարը կկուտակվի իր հաշվին, կգա կկանխիկացնի ամբողջը: Սակայն, եթե այդ մեկ տարվա ընթացքում էլ չներկայանա ու գումարը չտնօրինի, այն հետ է կվերադարձվի պետբյուջե, իսկ քաղաքացին կզրկվի կենսաթոշակ ստանալու իրավունքից: Իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի կրկին դիմումներ գրել:

Մարտիրոսյանը նշեց, որ համավարակով պայմանավորված կենսաթոշակ եւ նպաստ ստացողնեի համար ԱՍՀՆ-ն բազմաթիվ փոխզիջումների է գնացել ու արտոնություններ տրամադրել, սակայն արտերկրում ապրող մեր քաղաքացիների համար ոչինչ չի փոխվել: Նախարարության առաջարկով եւ պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում ապրող նպատառուների ու կենսաթոշակառուների դիմումների հետ կապված վերջնաժամկետները երկարաձգվել է մինչեւ հունիս 25-ը: Այն դեպքերում, երբ ժամկետը սպառվելուն պես քաղաքացին պետք է պարտադիր ներկայանար ԱՍՀՆ-ին կից սոցիալական ապահովության ծառայություն, որպեսզի գումարի փոխանցումը չկասեցվեր:

Այսպիսով, եթե կենսաթոշակ, նպաստ նշանակելու, կամ  դրանք ստանալու իրավունքը վերականգնելու, կամ կենսաթոշակն ու նպաստը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումները ներկայացնելու ժամկետը լրացել է 2020 թվականի մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին, ապա քաղաքացին նոր դիմումը կարող է ներկայացնել մինչեւ հունիս 25-ը: Այս ժամկետները հնարավոր է առաջիկայում կրկին վերանայվեն եւ երկարաձգվեն:

Հ.Գ. Արտերկրում ապրող թոշակառուների խնդիրը բարձարաձայնած քաղաքացիներից մեկն օրինակ՝ ֆեյսբուքյան իր էջում նման առաջարկ էր արել, որը գործարկելու դեպքում կարելի է խնդիրը գոնե ժամանակավորապես լուծել, քանի դեռ համավարակի այս ուժգնացող փուլում ենք: Քաղաքացին առաջարկում է արտերկրում ՀՀ Դեսպանություններին լիազորել այդպիսի թոշակառուներին տրամադրել համապատասխան փաստաթուղթ, որով նրանք կկարողանան լիազորել իրենց հարազատներին։ Եվ նշում, որ կարելի է նոտարական վավերացմամբ վստահել իրենց հարազատներին ստանալ այդ գումարը, քանի որ օրենքով անձամբ պետք է ստանան այն։  

Մենք այս հարցը եւս ուղղեցինք ԱՍՀՆ խոսնակին, եւ հետաքրքրվեցինք, թե հնարավոր է նախարարությունն առաջիկայում քննարկի ու վերանայի, սակայն նա բացասական պատասխան տվեց, կրկնելով վերը նշված պատճառներն ու մեկ տարի ժամկետը:

armtimes.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն