Որոշման ընդունմամբ հավանություն կտրվի Հայաստանի թվայնացման ռազմավարությանը ու Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման 297-րդ, 304-րդ, 312-րդ և 318-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ՝
Հայաստանի թվայնացման ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի,
Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագիրը և արդյունքային ցուցանիշները՝ համաձայն N 2 հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի թվայնացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 16-րդ մասով և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի, թվային տնտեսության ձևավորման խթանման, կիբեռանվտանգության, ՀՀ պետական մարմիններում ներդրվող թվայնացման և էլեկտրոնային կառավարման համակարգերի նախագծման, մշակման և իրականացման գործընթացի ապահովման, ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների արդյունավետության և անվտանգության ապահովման, առաջնահերթությունների և նպատակների ձևավորմանն աջակցության, ՀՀ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում էլեկտրոնային համակարգերի զարգացման և այդ գործընթացի համակարգման գործառույթները վերապահվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման 297-րդ, 304-րդ, 312-րդ և 318-րդ կետերը` մշակվել է սույն որոշման նախագիծը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться