Հանրապետության տարբեր մարզերում ընթանում են ինտենսիվ ճանապարհաշինական աշխատանքներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուների հետ այցելել է հանրապետության մարզեր և հետևել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։

Փոխնախարարը նախ ծանոթացել է ՀՀ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում Եղվարդի տրանսպորտային հանգույցի և Աշտարակ-Եղվարդ 12.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգմանը‚ ապա եղել է Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող 4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածում‚ որտեղ կապալառու կազմակերպությունը ներկայացրել է իրականացվող աշխատանքները։ Այս պահին այդ հատվածում կատարվում են խճային հիմքի տեղադրման‚ ասֆալտապատման‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։

Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության գրասենյակում քննարկվել է Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում ընթացող հիմնանորոգման ընթացքը։ Նշենք‚ որ Մ6 միջպետական ճանապարհի տարբեր մասերում կատարվում են ասֆալտապատման‚ ճանապարհի լայնացման‚ հենապատերի‚ կամուրջների, ջրատարների կառուցման և այլ աշխատանքներ։ Հաշվի առնելով‚ որ Մ6-ի հիմնանորոգումն ընթանում է ինտենսիվ երթևեկության պայմաններում‚ փոխնախարարը շեշտել է աշխատանքի ճիշտ կազմակերպումը՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

Կապալառու ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է ճանապարհաշինության ընթացքում բարձր որակ ապահովելու‚ ինչպես նաև աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը։

mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն