ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

06 հունիսի 2020 | Աշխատանքային | Цитата

Հունիսի 5-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մանե Թանդիլյանի եւ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2019թ-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությամբ նախատեսված ՀՀ ոստիկանության, ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի տարեկան կատարողականները:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում վերոնշյալ բնագավառների պետական բյուջեից ֆինանսավորումը կատարվել է ժամանակին եւ ամբողջ ծավալով:

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հավաստմամբ՝ բնագավառում 2019 թվականին իրականացվել են 10 ծրագրեր: Տրամադրվել է ավելի քան 64.5 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 93.9%-ը: Շուրջ 28 մլրդ դրամ է տրամադրվել Հասարակական անվտանգության ապահովման ծրագրին, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 99%-ը: Պետական պահպանության ծառայությունների կազմակերպման եւ իրականացման նպատակով տրամադրվել է 3.9 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 97.4%-ը, որը նույնպես պայմանավորված է գնումների գործընթացի արդյունքում առաջացած տնտեսումներով: Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով հաշվետու տարում օգտագործվել է նախատեսված միջոցների 99.3%-ը՝ 3.2 մլրդ դրամ: ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ծառայությունների մատուցման աջակցության ծախսերը կազմել են ավելի քան 7.2 մլրդ դրամ կամ նախատեսվածի 92.6%-ը: Աջակցությունը ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանը կազմել է 12.3 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 85%-ը: 2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջեւ դրված խնդիրները: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը: Հանցավորության մակարդակի շարունակական նվազման, հանցագործությունների բացահայտման գործում կարեւոր է համարվել Պարեկային ոստիկանական համակարգի ներդրումը, ինչը ենթադրում է օպերատիվ կառավարման կենտրոնի ձեւավորում, տեխնիկական վերազինում, ռադիոկապի արդիականացում, տրանսպորտային միջոցների ձեռքբերում ու կահավորում, ոլորտում ծառայության ընդունվելու համակարգի կատարելագործում:

Ըստ ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի՝ 2019 թվականին նախատեսված 4 ծրագրերի շրջանակում կատարվել են շուրջ 33.7 մլրդ դրամի ծախսեր՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 98.7%-ը: Պետական պահպանության ապահովման ծրագրի շրջանակներում հաշվետու տարում օգտագործվել է 3.9 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 98.2%-ը: Ազգային անվտանգության ծրագրի շրջանակում օգտագործվել է 29.6 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 98.8%-ը:

Պաշտպանության բնագավառի այլ ծախսերին հատկացվել է ավելի քան 7 մլրդ դրամ, որն ամբողջությամբ օգտագործվել է:

ՀՀ ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրել է, որ 2019թ-ին ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է եղել բնածին եւ մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետեւանքների կանխարգելմանն ու վերացմանը: Բնագավառը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով: Դրամաշնորհային տարբեր ծրագրերով ԱԻՆ ՓԾ-ն ստացել է 10 միավոր ճապոնական «Nissan patrol» արագ արձագանքման փրկարար, 36 հրշեջ եւ 1 կարգավար ավտոմեքենաներ, 3 ավտոսանդուղք: Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի մարզային վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներին հատկացվել են 2214 միավոր անտառային հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված գույք, սարքավորումներ, գործիքներ եւ մարտական հագուստ-հանդերձանք: Հիմնվել է Արտանիշ համայնքի հրշեջ-փրկարարական հենակետը: Բարձրացվել են հրշեջ-փրկարարների եւ փրկարարների աշխատավարձերը: Նախարարությունում 2019 թվականին կատարվել է պետական բյուջեի 7 ծրագիր, որոնց գծով ծախսերը կազմել են 14.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 97% ը: Հաշվետու տարում պետական բյուջեից շուրջ 1.3 մլրդ դրամ է տրամադրվել Հիդրոօդերեւութաբանական ծառայություններին, որոնց ծրագիրը կատարվել է 99.2%-ով: Սեյսմիկ պաշտպանության ծրագրի ծախսերը կազմել են 880.7 մլն դրամ` ապահովելով 100% կատարողական: Շուրջ 10.7 մլրդ դրամ տրամադրվել է «Փրկարարական ծառայություններ» ծրագրին՝ կազմելով նախատեսված ցուցանիշի 96.1%-ը: Ծրագրի շրջանակում իրականացվել են 14 միջոցառումներ: Վերանորոգվել են 32 օբյեկտներ եւ 2 հրշեջ փրկարարական ջոկատի շենքեր: Արտակարգ իրավիճակների բնագավառի պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման եւ մոնիթորինգի ծրագրի շրջանակներում կատարված ծախսերը կազմել են ավելի քան 1.1 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99.3%-ը:

Պատգամավորների հարցերն ուղղված բանախոսներին առնչվել են հաշվետու տարում ոչ լիարժեք իրականացված ծրագրերին, դրանց նպատակահարմարությանը, ոստիկանության կողմից պետական համարանիշերի տրամադրման գործընթացում տեղ գտած թերություններին, համակարգերում վառելիքի տրամադրմանը, կիբերհանցագործությունների կանխմանն ու բնագավառներում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությանը:

Նույն օրը դռնփակ նիստում Մանե Թանդիլյանի եւ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների 2019թ. բյուջեների կատարողականները:

parliament.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն