• Armenianeconomy.com

Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են

06 հունիսի 2020 | Տեսչական մարմիններ | Цитата

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` մայրաքաղաքում ու մարզերում այսօր կասեցվել է անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Որոշման հիմքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրություններն են։

24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաեւ 48 եւ 72 ժամով կասեցման որոշումներ այն դեպքերի համար, երբ խախտումները համակցված են եւ հանրային առողջապահական շահի տեսանկյունից՝ առավել ռիսկային։

Կասեցված տնտեսավարողների շարքում են լայնորեն հայտնի ու խոշոր սուպերմարկետների եւ դեղատնային ցանցերի մասնաճյուղեր, բանկեր, արտադրություններ, ստոմատոլոգիական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, որոնց մոտ արձանագրվել են մարդկային կուտակումներ, դիմակների չկրում կամ ոչ ճիշտ կրում, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման եւ այլ խնդիրներ։

ԱԱՏՄ ստուգայցերը նաև կրկնախախտման դեպքեր են արձանագրում․ երբ նույն խախտումները շարունակում են առկա լինել նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ։
Տեսչական մարմինը հիշեցնում է՝ նման դեպքերում կկիրառվեն վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։ Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով խստորեն դիտարկվում է անվտանգության նորմերի պահպանումը․ անակնկալ ստուգայցերը շարունակվում են։

«Թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում։

gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Կասեցումներ՝ «Արարատ Ցեմենտ»-ում, ՀԷՑ-ում, «Նոր Զովքի» ցանցում, ուժեղացված ստուգայց՝ Նոր Նորքում․ ԱԱՏՄ• Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք• Կրկնակի ստուգայցեր և նոր կասեցումներ, այդ թվում՝ «Ալեքս ընդ Հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների հանդեպ․ ԱԱՏՄ• Համաժամանակյա ստուգայց՝ 5 վարչական շրջանի «Երևան Սիթի» սուպերմարկետներում․ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել• ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցերը Դավթաշենում խախտումներ չեն արձանագրել• Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է հողերի պահպանության կանոնները խախտելու դեպքում նախատեսված  տուգանքի մասին• ՍԱՏՄ-ն շարունակում է թե լայնածավալ ստուգայցերը, թե սննդի շղթայի կարգազանց օպերատորների գործունեության կասեցումները• Անակնկալ ստուգայցեր եւ կասեցումներ․ ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողությունը հանրապետությամբ մեկ• Տեսչական մարմինները ուժեղացնում են վերահսկողությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն