Լոռու մարզպետարանի և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում պետբյուջեի միջոցներով կկառուցվի ևս 153 տուն

05 հունիսի 2020 | | Цитата

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու մարզպետարանն այս անգամ ևս կհամագործակցի «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ:

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 7-ի N712-Ն որոշմամբ պետբյուջեից «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում 1,868 մլրդ դրամ է հատկացվել Լոռու մարզին:
Այդ միջոցներից 1,819 մլրդ դրամը նախատեսված է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 153 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով (1,817 մլրդ դրամը՝ բուն շինարարական, իսկ 1,989 մլն դրամը՝ արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար):
Տների կառուցումը կվստահվի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնին»: Երկուստեք պարտավորություններն այսօր ամրագրվեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանի միջև կնքված պայմանագրով:
Պայմանագրի համաձայն, տների շինարարության մեկնարկը կտրվի արդեն առաջիկայում՝ ավարտին հասցնելով մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը:
Պայմանագրի ստորագրմանը ներկա էր նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով զբաղվում է «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի Լոռու մարզում տարվող աշխատանքների համակարգմամբ:
Բացի պայմանագրից, մարզի ղեկավարը կենտրոնի ղեկավարի հետ կնքեց ևս 2 համաձայնագիր՝ նախկինում կնքված պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին՝ մարզի գյուղական բնակավայրերում 24 տների կառուցման աշխատանքների և «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից թերություններով կառուցված 31 տների ավարատման ժամկետը հուլիս ամսից մինչև նոյեմբեր տեղափոխելու վերաբերյալ, քանի որ արտակարգ ռեժիմի պայմաններում, հայտնի պատճառով, դրանք առժամանակ դադարել էին:
Մարզի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոնին» համագործակցության համար՝ նշելով, որ մինչ այժմ պետբյուջեից հատկացված միջոցներով, գործակցության արդյունքում, հնարավոր է եղել ավարտին հասցնել 44 բարձր պատրաստականության վիճակում գտնվող տների կառուցումը՝ տնտեսված միջոցներով շահագործման հանձնելով ևս 7 կիսակառույց, 2019թ. հատկացված միջոցներով ընթացքի մեջ է 24 կիսակառույցի և «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից թերություններով կառուցված ևս 31 տների շինարարությունը:
-Այս համագործակցությունը մեզ համար ընդունելի է մի քանի տեսանկյունից. նախ՝ աշխատանքներն իրականացվում են ամենաբարձր որակով, աշխատանքներում ներգրավվում են տների սեփականատերերը և նաև վարձատրվում դրա համար, և ապա՝ ունենում ենք տնտեսված միջոցներ, որոնք կարողանում ենք օգտագործել ավելի շատ տներ կառուցելու համար,-ասաց մարզի ղեկավարը: Նա նաև նշեց, որ այս և հաջորդ տարի ծրագրի շահառու ճանաչված բոլոր քաղաքացիների բնակապահովման խնդիրն ամբողջությամբ լուծված կլինի:
Մարզի ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց Լ. Ասլանյանին այս ընթացքում հսկայածավալ աշխատանք իրականացնելու և գործընթացն առանց թերացումների կազմակերպելու համար:

lori.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն