Դարձնել գյուղատնտեսությունն առավել դիմակայուն կլիմայական փոփոխությունների նկատմամբ․ մեկնարկել է ՊԳԿ նոր ծրագիրը

05 հունիսի 2020 | | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջև ծրագրային փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկել է Հայաստանում կլիմայի փոփոխությանը գյուղատնտեսությունն առավել դիմակայուն դարձնելուն նպատակաուղղված տեխնիկական համագործակցության նոր ծրագիրը։ Այս երկամյա ծրագրում ներառված են Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հյուսիսային Մակեդոնիան։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 405 000 ԱՄՆ դոլար:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում ներդնել սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգ, ինչպես նաև բարելավել սերմերի որակի լաբորատոր հետազոտությունների և սորտափորձարկման մեթոդաբանությունները: Հավաստագրման համակարգի ներդրումը կբացառի այն դեպքերը, երբ այգեհիմնողը ձեռք է բերում տնկի, իրականացնում է այգեհիմնման աշխատանքները, մի քանի տարի խնամում է այգին, իսկ բերքահավաքի ժամանակ պարզվում է, որ ձեռք բերված տնկանյութը չի համապատասխանում տվյալ սորտին բնորոշ հատկություններին։ Տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրման արդյունքում  այգեհիմնողը կարող է վստահ  լինել, թե ինչ սորտի, որակի և քանակի բերք է ստանալու՝ ապահովագրված լինելով սխալ տնկանյութի ընտրությունից։

Հավաստագրված տնկարանում աճեցված յուրաքանչյուր տնկանյութ լինում է առողջ, տիպիկ տվյալ սորտին, ունենում է համապատասխան պիտակ, որտեղ նշվում է տնկարանի անվանումը, պատվաստացու սորտի անվանումը, արմատակալի անվանումը և տնկիի մորֆոլոգիական որոշ հատկանիշներ (անձնագիր):

«COVID-19 ժամանակաշրջանի համատեքստում այս ծրագրի իրականացումը շատ տեղին է, քանզի այն կաջակցի սերմնաբուծության ազգային համակարգի հզորացմանը՝ որպես մշակաբույսերի արտադրության և պարենային անվտանգության հիմնական հենասյուներից մեկը», - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն հեռավար հանդիպման ժամանակ:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն