• Armenianeconomy.com

ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է խախտումներ թույլ տված մի շարք տնտեսավարողների աշխատանքը

31 մայիսի 2020 | Տեսչական մարմիններ | Цитата

Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը հանրային սննդի կազմակերպություններում շարունակվում է: Մշտադիտարկումներ են անցկացվում հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:

Երևանում այսօր՝ 31.05.2020թ, շրջայց է կատարվել Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջանների հանրային սննդի օբյեկտներում:

Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը: Նրանք խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջները՝ անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ:

Խախտումները հայտնաբերել և համապատասխան արձանագրությունները պարետատուն են ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները:

Խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի:

gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Կասեցումներ՝ «Արարատ Ցեմենտ»-ում, ՀԷՑ-ում, «Նոր Զովքի» ցանցում, ուժեղացված ստուգայց՝ Նոր Նորքում․ ԱԱՏՄ• Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք• Կրկնակի ստուգայցեր և նոր կասեցումներ, այդ թվում՝ «Ալեքս ընդ Հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների հանդեպ․ ԱԱՏՄ• Համաժամանակյա ստուգայց՝ 5 վարչական շրջանի «Երևան Սիթի» սուպերմարկետներում․ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել• ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցերը Դավթաշենում խախտումներ չեն արձանագրել• Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է հողերի պահպանության կանոնները խախտելու դեպքում նախատեսված  տուգանքի մասին• ՍԱՏՄ-ն շարունակում է թե լայնածավալ ստուգայցերը, թե սննդի շղթայի կարգազանց օպերատորների գործունեության կասեցումները• Անակնկալ ստուգայցեր եւ կասեցումներ․ ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողությունը հանրապետությամբ մեկ• Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն