• Armenianeconomy.com

Հայտարարվել են Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր և Մ6-Եղեգնուտ-Դեբեդ ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ

29 մայիսի 2020 | Լուրեր մարզերից | Цитата

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Լոռու մարզի Մ6-Եղեգնուտ-Դեբեդ մոտ 8.3 կմ և Արագածոտնի մարզի Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.9 կմ երկարությամբ երկու ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ։
Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։
Մրցույթներին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթների վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։
Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հունիսի 26-ը www.armeps.am կայքի միջոցով։

aragatsotn.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր մարզերից
• Շինարարական բում՝ Լոռու մարզում• Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 13 սուբվենցիոն հայտ. 71 ծրագիր արդեն հաստատվել է• Սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ• ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է Կարբի, Օհանավան, Փարպի, Ղազարավան, Ուշի, Բազմաղբյուր համայնքների փողոցների ասֆալտապատման /հիմնանորոգման/ աշխատանքների մրցույթ• Կոտայքի մարզից շուրջ 613 քաղաքացիներ արդեն դիմել են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվելու նպատակով• Հայտարարություն• Արտաշատում բենզինի ու գազի լցակայանների ոլորտում ՇՎՏՄ-ի կողմից դիտարկվել են հակահամաճարակային նորմերի պահպանմանն առնչվող խախտումներ• Վայոց ձորում էլկտրական նոր ցանկապատերը կպաշտպանեն համայնքները վայրի կենդանիներից• Ի գիտություն ճանապարհաշինական ընկերությունների. հայտարարված են մի շարք ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն