Արարատի և Արմավիրի մարզերում կիրականացվի ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր

27 մայիսի 2020 | | Цитата

Կառավարությունը հավանություն տվեց 2020 թվականի ապրիլի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ նախագծի հիմնավորման, համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցներով իրականացվելու  է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր Արարատի և Արմավիրի մարզերում:

Ծրագրի նպատակներն են. աջակցել ՀՀ կառավարությանը ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցում, ներդնել նորարարական կայուն մեխանիզմներ` ուղղված ոռոգվող գյուղատնտեսության տնտեսական զարգացման խոչընդոտների վերացմանը, աջակցել ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի ընդլայնմանը, մշակել ֆինանսավորման գործիքներ՝ ֆերմերներին, ֆերմերների խմբերին եւ կոոպերատիվներին օժանդակելու համար, աջակցել ֆերմերային խմբերի կայուն զարգացմանը Արմավիրի և Արարատի մարզերում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային և տեղական շահառուներին, աջակցել թվային ուսուցման ծառայությունների երկու հարթակների ստեղծմանը և գործարկմանը` գյուղատնտեսական խորհրդատվության լայն շրջանակ տրամադրելու նպատակով, աջակցել արտադրական կոոպերատիվների ստեղծմանը` ընտրված ֆերմերների ու ֆերմերների խմբերի համար կազմակերպվող մասնագիտացված դասընթացների միջոցով:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է Արարատի և Արմավիրի մարզերում առնվազն 2 000 հեկտար պիլոտային տարածքների արդիականացում` ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով:

Ծրագրի շրջանակում ստեղծվելու է Կոոպերատիվների աջակցման ֆոնդ՝ տրամադրելով դրամաշնորհ ծրագրային հիմունքներով՝ կոոպերատիվների և ֆերմերների խմբերի սկզբնական ֆինանսական կարիքները համաֆինանսավորելու համար:

Բացի այդ, նախատեսվում է ստեղծել նաև գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորման համար Գրավադրման ֆոնդ, որի միջոցով աջակցություն կցուցաբերվի պիլոտային գործողությունների մեջ ներգրավված ու ժամանակակից ոռոգման սարքավորումների և տեղադրման ֆինանսավորման համար առեւտրային վարկի համար դիմելու ցանկություն ունեցող ֆերմերներին և ֆերմերների խմբերին:

Ծրագրի շրջանակում տրամադրվելու են նաև համաֆինանսավորվող դրամաշնորհներ` ժամանակակից ոռոգման պիլոտային ծրագրերի ներդրման և սարքավորումներով ապահովման համար:

Ծրագիրը կաջակցի նաև Հողերի կոնսոլիդացիայի ֆոնդի ստեղծմանը, ինչը թույլ կտա պիլոտային տարածքներում հողերի ընդլայնման և կոնսոլիդացիայի աշխատանքների խրախուսման նպատակով գործող ֆերմերներին ձեռք բերել ոռոգելի վերականգնված հողամասեր:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն