Հայաստանում պարենամթերքը թանկացել է «ընդամենը» 3,0%-ով

25 հունվարի 2013 | | Цитата

Հայաստանում պարենամթերքը թանկացել է «ընդամենը» 3,0%-ովԴեկտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,2%-ով, որը մի փոքր բարձր է իդելալկան եվրոպական չափանիշից' 2,5%:

Պարենամթերքի մասով գնաճը մի փոքր է ցածր ընդհանուր ցուցանիշից' «ընդամենը» 3,0%, իսկ ահա ծխախոտի եւ ալկոհոլի գներն աճել են 4,4%-ով: Դիտարկենք որոշ ապրանքատեսակների մասով մանրածախ գները մայրաքաղաքի օրինակով:

Գների մոնիտորինգը ներռում է 470 ապրանքատեսակ, որից 154-ը պարենամթերք են, այդ թվում' ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ: Հետաքրքիր պատկեր է մսամթերքի գների առումով: Տարվա ընթացքում ոչխարի մսի մեկ կիլոգրամի գինը նվազել է 1212,6 դամով կամ 30,6%-ով: Ի դեպ, որոշակի ավելացել է խոշոր եղջրավոր անասունների քանակը' 4,9%-ով: Հնարավոր է' հենց դրանով էլ պայմանավորված է տավարի մսի բացառիկ անկումը' 123,5 դրամով կամ 4,7%-ով:

Փոխարենը թանկացել են խոզի միսը' կիլոգրամը 354,9 դրամով կամ 11,1% -ով եւ հավի միսը' 218 դրամով կամ 24,7%-ով:

Բանջարեղենի խմբում նկատելի էժանացել է կարտոֆիլի մանրածախ գինը' կիլոգրամի դիմաց 67,2 դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 31,0%-ով:

Ուշագրավ է, որ շաքարի միջին գները տարվա ընթացքում նվազել են 9,6%-ով, որն ունի իր բացատրությունը: ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության տվյալներվ' շաքարի միջին ինդեքսը նվազել է 17,1%-ով:

Նույն կազմակերպության տվյալներով, նվազել են նաեւ բուսական յուղի' 10,7% եւ հացահատիկային կուլտուրաների ինդեքսները' 2,4%: Սակայն մեզ մոտ քամին միջազգային միտումներին հակառակ է փչում: Բուսական յուղի միջին մանրածախ գինը մեկ տարվա ընթացքում ավելացել է 5,0%-ով, բարձր տեսակի հացի գինը' 8,6%-ով:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն