Հարյուրապատիկ գերշահույթ ստացող կազմակերպություն չկա․ ՏՄՊՊՀ նախագահ

27 մայիսի 2020 | | Цитата

Սխալ է հրատապ ոչ ճիշտ միջամտությունները գոնե մեր հանձնաժողովի կողմից։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումների ամփոփիչ ելույթում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։

Նա անդրադարձավ այն դիտարկմանը, թե դիմակների վաճառքով զբաղվող տնտեսվարողները հարյուրապատիկ անգամ գերշահույթ են ստանում. «Հարյուրապատիկ գերշահույթ ստացող կազմակերպություն չկա, եթե կա, խնդրում եմ հնչեցրեք այդ ընկերությունների անունները կամ փաստերը։ Դա նշանակում է, որ պիտի դիմակն առնվազն մի քանի հազար դրամ լինի»,- նշեց Գեւորգյանը։
 
Խոսելով կարագի գների մասին՝ նա ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ սպառվող Նոր զելանդական կարագի գինը նվազել է, նույնիսկ համավարակի պայմաններում 1 կգ-ը 3680 դրամ է։ Այն հանրապետությունում սպառվում է շուրջ 70 տոկոս։

«Ինչ վերաբերում է «Պրեզիդենտ» կարագին, դրա սպառումը ՀՀ-ում 4 տոկոս է ընդամենը, եւ այն համարվում է ամենաթանկ կարագը։ Դրանից թանկ կարագ ես չգիտեմ։ Մանրածախ շուկայում կիլոգրամի գինը կազմում է 5860 դրամ։ Ընդ որում, ՀՀ-ում 46 տոկոսով ավելի շատ կարագ է արտադրվել, քան նախորդ տարիներին»,- ասաց Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացին ՏՄՊՊՀ-ի աշխատանքի արդյունքում ստացել է շաքարավազի շուկայում կենտրոնացվածության պակաս։

ՏՄՊՊՀ նախագահն ընդգծեց՝ ունեն աշխատելու եւ սովորելու տեղ, բայց չարձանագրել այն ձեռքբերումները, որ եղել են 8-9 ամսվա ընթացքում, ճիշտ չէ։

armtimes.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն