Վճարովի ծառատունկը մեկնարկել է. քաղաքացիները անտառ են ստեղծում, միաժամանակ փոքր-ինչ թեթեւացնում սոցիալական բեռը

27 մայիսի 2020 | | Цитата

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված կառավարության 15-րդ միջոցառումը պարունակում է նաեւ բնապահպանական բաղադրիչ: Նախատեսվում է ծառատունկ իրականացել, որի մասնակիցները սիմվոլիկ գումարով կվարձատրվեն: Խոսքը մինչեւ 1000 աշխատակցի մասին է, եւ նրանք կաշխատեն 10-15 օր: Ընդհանուր առմամբ նախատեսվում է 2 միլիոն կտրոն տնկել: 

«Հայկական ժամանակը» ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Գրիգորյանից տեղեկացավ, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են եւ շուտով՝ մայիսի վերջին, կավարտվեն:
 
Դեռեւս ապրիլի 30-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ասուլիսում անդրադարձել էր այս ծրագրին, նշել, որ այն կօգնի մեղմել սոցիալապես խոցելի շերտերի եկամուտների կրճատումը:

Փոխնախարարը նշել էր, որ, նախնական գնահատմամբ, ամեն օր հնարավոր է առնվազն 200 կտրոն տնկել, հետեւաբար ծրագրի մասնակիցներն օրական կարող են աշխատել 10-ը հազար դրամ, քանի որ մի կտրոն տնկելը կարժենա 50 դրամ: Այս ծրագրի իրագործման համար էլ նախատեսված է 200 միլիոն դրամ:

Ծրագիրն այս պահին իրականացվում է վեց մարզում՝ Սյունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի եւ Գեղարքունիքի: Հիմնականում ընտրված են բարձրադիր գոտիները, որովհետեւ բարձրադիր գոտիներում եղանակը դեռ թույլ է տալիս կպչողականություն ապահովել։ Աշխատանքը ենթադրում է ուռենիների կտրոնների միջոցով գետերի ափապաշտպան անտառաշերտերի տնկում: Մեր հարցին, թե ինչո՞ւ հենց ուռենիների, Դավիթ Գրիգորյանն ասաց. «Որովհետեւ ուռենիները կտրոնների միջոցով տնկելն ամենաադյուրին տարբերակն է։ Մեր գետերի ափերին մեծ մասամբ հենց ուռենիներ են աճում, ու քանի որ նույն գետի ափի մի հատվածից կտրոնները պատրաստվում են, մյուս հատվածում տնկվում, ամենաարդյունավետը հենց այդ տեսակն է»։ 

Ավելի վաղ Վարդան Մելիքյանը նաեւ հայտնել էր, որ բացի կտրոնների տնկումից, նախատեսվում է տարածքի ցանկապատում, որտեղ եւս կպահանջվեն աշխատակիցներ, եւ նրանք այդտեղ էլ կկարողնան որոշակի գումար վաստակել: Փոխնախարարը հրաժարվել էր գումարի հստակ չափ նշել՝ հավելելով, որ այն կախված է ծավալներից:

ՀՀ շրջակա միջավայրի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետից հետաքրքրվեցինք, թե արդեն որոշվե՞լ է վարձատրման հստակ թիվ, եւ թե քանի՞ աշխատակից է ներգրավվելու այս գործում: Վերջինս նշեց, որ ծառատունկի համար նախատեսված 200 միլիոնի մոտավորապես 25%-ը նախատեսված է պարսպապատման համար, բայց պարսպապատման աշխատանքների ծախսերը աշխատակիցների բուն վարձատրման հետ առնչություն չունեն: Ընդհանուր բյուջեն է հաշվարկվել՝ ներառելով ցանկապատումը, բայց ծառը տնկող աշխատակցին տրվելու է 1 տնկի/50 դրամ սկզբունքով: Ցանկապատումն էլ իրականավցելու է ոչ բոլոր վայրերում, քանի որ ոչ բոլոր վայրերում կա դրա կարիքը:

«Ըստ էության՝ ցանկապատում իրականացվելու է այն վայրերում, որտեղ կա ռիսկ, որ կարող են անասուններ մտնել՝ արածելու համար։ Անցկացվող գծամետրերի մասով ստույգ թիվ այս պահին չկա, կախված է նրանից, թե որքանով է տնկման տարածքը մոտ արոտավայրերին կամ բնակավայրերին, որտեղ բնակիչները անասնապահությամբ են զբաղվում: Այս ամենը դեռ հստակեցվում է»,- ասաց Դավիթ Գրիգորյանը։ 

Ի դեպ, Դավիթ Գրիգորյանից հետարքրվել էինք, թե կոնկրետ քանի՞ հոգի կա աշխատող այս պահին, եւ արդյոք կարողանո՞ւմ են, փոխնախարարի ասած, նախնական թվին համապատասխան ծառատունկ կատարել՝ մեկ օրում 200 ծառ տնկել, կամ գուցե եւ ավելի: Վերջինս նշեց, որ մոնիթորինգն իրականացվելու է ամենավերջում։ Ստույգ թվերը ավելի ուշ կկարողանան ասել։

armtimes.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն