Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ
ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակներում Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝
- թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման,
- մակետային նախատիպի մշակման,
- մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման,
- համակարգի նախագծի շտկման,
- 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման,
- կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման
աշխատանքների վերաբերյալ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչև 6 ամիս:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով․
- Փաստաթղթերի փորձաքննություն,
- Ներկայացում՝ մինչև 10 րոպե։
Հայտերն ընդունվելու են առցանց տարբերակով մինչև 2020թ մայիսի 31-ը ներառյալ:
Դիմելու ընթացակարգի և մասնակցության պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Ինժեներական ասոցիացիայի պաշտոնական կայքում՝ http://engineeringassociation.am հասցեով:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться