«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիիծը

25 մայիսի 2020 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունման նպատակը «Հարկային հարցերով փոխա­դարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանա­գրու­թյամբ փոփոխված) (այսուհետ՝ Կոնվենցիա) պահանջներին համապատասխան՝ հարկային հսկողություն իրականացնելու ընթացքում ինքնաբերական եղանակով փոխանակման ենթակա տեղեկություններն արձանագրելու հնարավորության սահմանումն է:

Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Կոնվե­ցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունները  ձեռնարկում են այնպիսի միջոցներ և իրականացնում են այնպիսի ընթա­ցա­կարգեր, որոնք անհրաժեշտ են Կոնվեն­ցիայի անդամ պետությունների միջև տեղե­կությունների ինքնա­բերա­կան եղանակով փոխանակման համար։ Վերը նշված տեղեկությունները վերա­բերում են օտարերկր­յա պետությունների հարկ վճարողների կողմից հարկումից խուսա­փելու ռիսկեր պարու­նա­կող գործարքներին, առընչվում են բացառապես օտարեր­կրյա պետությունների հարկային շահերին, ընդ որում գործում է փոխադարձության սկզբունքը, հետևաբար ՀՀ հարկ վճարող­ների վերաբերյալ նույնաբովանդակ տեղե­կություն­ները կտրամադրվեն ՀՀ հար­կային մարմնին։ Գործող օրենսդրական կարգա­վորում­ները չեն ենթադրում հարկային ստու­գումների ընթացքում նմանօրինակ տեղե­կություն­ների արձանագրումը, քանի որ դրանք դուրս են հարկային հսկողություն իրակա­նացն­ելու նպատակների շրջանակներից։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Հայաստանի Հանրապետության 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի հար­­կա­­յին օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովան­դա­կու­թյամբ 13-րդ կետով՝

«13) Ստուգման ընթացքում ի հայտ եկած հետևյալ հանգամանքների մասին նշումներ՝

ա. հանգամանքներ, որոնք ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին (անձանց) հիմք են տալիս ենթադրելու, որ օտարերկրյա պետությունում տեղի է ունեցել հարկի գումարի թերհայտարարագրում և/կամ թերվճարում.

բ.  հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետությունում ստացած հարկի նվազեցման կամ հարկից ազատման հանգամանքներ, որոնք ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին (անձանց) հիմք են տալիս ենթադրելու, որ օտարերկրյա պետությունում պետք է առաջացնեն վճարման ենթակա հարկի գումարի կամ հարկային պարտավորության ավելացում.

գ. օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտի հետ հարկ վճարողի գործարք(ներ)ն իրականացվել են մեկ կամ ավել օտարերկրյա պետությունների սուբյեկտների միջոցով, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտի ռեզիդենտության պետությունում, կամ երկու պետություններում էլ, առաջանում է հարկային պարտավորությունների կրճատում.

դ.  հանգամանքներ, որոնք ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին (անձանց) հիմք են տալիս ենթադրելու, որ հարկային պարտավորությունների կրճատումը առաջացել է փոխկապակցված ձեռնարկությունների միջև շահույթի արհեստական տեղափոխումից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել «Հարկային հարցերով փոխա­դարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանա­գրու­թյամբ փոփոխված) (այսուհետ՝ Կոնվենցիա) պահանջներին համապատասխան՝ հարկային հսկողություն իրականացնելու ընթացքում ինքնաբերական եղանակով փոխանակման ենթակա տեղեկություններն արձանագրելու հնարավորություն:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն