Գյուղացիներն այս տարի եւս էժան դիզվառելիք եւ պարարտանյութ կստանան

24 հունվարի 2013 | | Цитата

Գյուղացիներն այս տարի եւս էժան դիզվառելիք եւ պարարտանյութ կստանանՀայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններին 2013 թ. գարնանային աշխատանքների համար կմատակարարվի դիզվառելիք՝ լիտրը 350 դրամով, եւ ազոտական պարարտանյութ՝ 1 պարկը (50 կգ) 6000 դրամով: ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 24-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարեց մրցութային կարգով ընտրել համապատասխան մատակարար կազմակերպությունների՝ 17 հազ. տոննա դիզվառելիք եւ 10.8 հազ. տոննա ազոտական պարարտանյութ ձեռքբերելու համար:

Նշենք, որ շուկայում դիզվառելիքի շուկայական գինը ներկայում 450 դրամ է, իսկ ազոտական պարարտանյութինը հասնում է մինչեւ 10 հազ. դրամ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ դիզվառելիքի ու պարարտանյութի ծավալներն ավելացել են, իսկ դա վկայում է այն մասին, որ գյուղացիների վճարունակ պահանջարկն աճել է, հետեւաբար՝ մշակվող հողատարքծները նույնպես կավելանան:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն