Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը բանկային համակարգի ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության ընդլայնմանը և տնտեսության խթանմանը վերաբերող հարցեր

22 մայիսի 2020 | | Цитата

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպում են ունեցել ՀՀ և ԱՀ բանկային համակարգերի ներկայացուցիչների հետ` Կենտրոնական բանկերի ղեկավարների գլխավորությամբ:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին այս ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: «Ցանկալի է ոչ թե շարունակել, այլ ավելի ակտիվացնել համագործակցությունը, քանի որ առաջիկայում նախատեսում ենք զարգացման շատ ավելի մեծ տեմպեր ապահովել, իսկ միայն երկու կառավարությունների ֆինանսական միջոցները թույլ չեն տա դա անել: Պետք է լինելու ավելի հավակնոտ ծրագրեր իրականացնել»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

«Շնորհակալ եմ հարգելի պարոն նախագահ: Շատ կարևոր է արձանագրել, որ վերջին 10 տարվա ընթացքում Արցախում բանկային համակարգի բավականին լուրջ զարգացում է արձանագրվել, որն էական նշանակություն է ունեցել Արցախի տնտեսական հաջողությունների համար: Տնտեսական այն հավակնությունները, որ ունենք համատեղ, հնարավոր չի լինի իրագործել, եթե այդ բովանդակությունն ընկալված չլինի բանկային համակարգի կողմից: Ինչ որ առումով այդ բովանդակությունը պետք է համատեղ ձևավորվի: Հակաճգնաժամային այս ժամանակաշրջանում նաև դրա փորձը կիրառում ենք, երբ կառավարության, բանկային համակարգի ու խորհրդարանի ներկայացուցիչները մի սեղանի շուրջ նստած քննարկում են գյուղատնտեսության զարգացման, ճգնաժամը հաղթահարելու, սոցիալական խնդիրները լուծելու հարցեր: Սա իսկապես արդյունավետ կարող է լինել և սա պետք է դիտարկել ոչ թե առանձին վերցրած հանդիպում, այլ խոսակցություն, որն անընդհատ պետք է շարունակվի»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսական, բանկային համակարգերի համագործակցության ընդլայնմանը, Արցախում հայաստանյան բանկերի գործունեության խթանմանը, բիզնես ծրագրերի ֆինանսանավորման ակտիվացմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում` գյուղատնտեսության, ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր:

Բանկային համակարգի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ականջալուր լինել Հայաստանի և Արցախի կառավարությունների նախաձեռնություններին և առավել ընդլայնված կերպով ներգրավվել ծրագրերի իրականացմանը` շուկայի համար ապահովելով ավելի մեծ ու ցածր տոկոսադրույքներով միջոցներ:

primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն