Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2167-Ն որոշմամբ հաստատված է հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը:
«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի ՀՕ-18-Ն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրաետության օրենքի 12-րդ հոդվածը վերախմբագրվել է և սահմանվել է, որ հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 29-ի թիվ 505-Ա որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 3-րդ կետը անհրաժեշտություն է առաջացել «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման:
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ մայիսի 2020 թվականի N _________-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հաստատել հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ
Տ.Ավինյան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի
մայիսի____-ի N ____-Ն որոշման
ՑԱՆԿԸ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
- Տնտեսագիտություն և հարակից մասնագիտություններ
- Կառավարում և հարակից մասնագիտություններ
- Իրավագիտություն
- Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
- Ֆինանսական մաթեմատիկա
- Մաթեմատիկա
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ.Ավինյան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրաետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться