• Armenianeconomy.com

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 6 սուբվենցիոն հայտ

22 մայիսի 2020 | Լուրեր մարզերից | Цитата

Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 6 սուբվենցիոն հայտ: Այդ ծրագրերն են.

Տանձուտ համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցում
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 39 մլն 585 հազ. 593 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55%` 21 մլն 771 հազ. 593 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 45%` 17 մլն 814 հազ. դրամ:

Պտղունք համայնքի Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցների գազիֆիկացում
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 736 հազ. 50 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 50%` 6 մլն 868 հազ.25 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 50%` 6 մլն 868 հազ. 25 դրամ:

Մերձավան համայնքի նորակառույց թաղամասի 5-րդ փողոց 2-րդ և 6-րդ փողոց 2-րդ նրբանցքների գազիֆիկացում
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7 մլն 700 հազ. 280 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 35%` 2 մլն 700 հազ. 280 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 65%` 5 մլն դրամ:

Կողբավան համայնքում գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղ.տեխնիկայի և գործիքների ձեռք բերում
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն 990.0 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 9 մլն 445.5 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 11 մլն 544.5 հազ. դրամ:

Մյասնիկյան համայնքի Մյասնիկյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 17 մլն 359 հազ. 240 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 7 մլն 811 հազ. 790 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 9 մլն 547 հազ. 450 դրամ:

Արագած համայնքի մշակույթի տան տանիքի վերակառուցում
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 322 հազ. 170 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 21%` 1 մլն 322 հազ. 170 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 79%` 5 մլն դրամ:

Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար կհայտարարվեն մրցույթներ և կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց`մարզպետարանի անմիջական հսկողության ներքո:

Հավելենք, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, ընդհանուր առմամբ, արդեն հավանության է արժանացել 11 սուբվենցիոն հայտ:

 Գործընթացը շարունակվում է։

armavir.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն