• Armenianeconomy.com

Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտա­լիզատորի յուրաքանչյուր կազմա­կերպչի բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատորի կազ­մա­կերպման գոր­ծու­նեու­թյան իրակա­նաց­ման վայրի նկատմամբ ներկա­յաց­վող պա­հանջ­ները և չափա­նիշ­ները հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ վարչապետի 30 հունվարի 2020 թվականի «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատա­րելու մասին» Հայաստանի Հանրա­պետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 98 – Ա  որոշումը,  Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է `

  1. Հաստատել «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտա­լիզատորի յուրաքանչյուր կազմա­կերպչի բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատորի կազ­մա­կերպման գոր­ծու­նեու­թյան իրակա­նաց­ման վայրի նկատմամբ ներկա­յաց­վող պա­հանջ­ները և չափա­նիշ­ները` համաձայն հավելվածի:
    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«------»«------------------» 2020 թվականի N          -Ն

«ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ վարչապետի 30 հունվարի 2020 թվականի «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատա­րելու մասին» Հայաստանի Հանրա­պետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 98 – Ա  որոշումը,  Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է `

Հաստատել «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտա­լիզատորի յուրաքանչյուր կազմա­կերպչի բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատորի կազ­մա­կերպման գոր­ծու­նեու­թյան իրակա­նաց­ման վայրի նկատմամբ ներկա­յաց­վող պա­հանջ­ները և չափա­նիշ­ները` համաձայն հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:

Հավելված  
ՀՀ կառավարության 20--- թվականի
-----------------ի N             -Ն որոշման

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույնով սահմանվում են վիճակախաղի կամ անմիջականորեն տոտա­լիզատորի յուրաքանչյուր կազմա­կերպչի բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատորի կազ­մա­կերպման գոր­ծու­նեու­թյան իրակա­նաց­ման վայրի նկատմամբ ներկա­յաց­վող պա­հանջ­ները և չափա­նիշ­ները:
Բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն շինությունում և կարող են զբաղեցնել նշված շինություններն ամբողջությամբ կամ զբաղեցնել այդ շինության մեջ առանձնացված մեկ միասնական ոչ բնակելի տարածքը:
Բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել կարող է միայն այն շինությունում, որը`
1) Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի մարզկենտրոնում և Ծաղկաձորի համայնքում, Գեղարքունիքի,  Արարատի, Արմավիրի, Արագածոտնի,  Լոռու և Շիրակի մարզերի մարզկենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի մարզկենտրոնում և Ջերմուկի համայնքում, Սյունիքի մարզի մարզկենտրոնում և Մեղրի համայնքում և Տավուշի մարզկենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից, և`

2) վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված շենք-շինությունների՝ խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների`  յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 քառակուսի մետրը, այդ տարածքում վիճակախաղերի կազմակերպիչները պարտավոր են ապահովել նաև առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը.

3) նախասրահը պետք է գտնվի խաղասրահի կամ բուքմեյքե­րական գրասենյակի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահում, որտեղ պետք է իրականացվեն հաճախորդների նույնականացումը՝ բացառելով քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց և Լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մուտքը խաղասրահ կամ  բուքմեյքերական գրասենյակ:  

ՑԱՆԿ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՊԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ  ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 
ԻՐԱՎԱԿԱՆ  ԱԿՏԵՐԻ

       «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասը,  և ՀՀ վարչապետի 30 հունվարի 2020 թվականի «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատա­րելու մասին» Հայաստանի Հանրա­պետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 98 – Ա  որոշումը:

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                          
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՊԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ  ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

       Սույն որոշման ընդունումը նախատեսում է կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության  1 հուլիսի 2004 թվականի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին»  N 987-Ն որոշման մեջ:

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                           ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՊԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ  ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն որոշման ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի կամ պետական  և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                          
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՊԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

               Իրավական ակտի հիմնավորումը

1.Անհրաժեշտությունը
 
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է   2020թ.  նոյեմբերի  1-ից ուժի մեջ մտնող «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատա­րելու մասին» Հայաստանի Հանրա­պետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքով,  որի համաձայն 2020թ. նոյեմբերի 1-ից բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի) միջո­ցով տոտալիզատոր կազմակերպման  գործունեություն  կարող է իրականացվել կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածքների նկատմամբ կիրառվող չափանիշների համաձայն, և ՀՀ վարչապետի 30 հունվարի 2020 թվականի «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատա­րելու մասին» Հայաստանի Հանրա­պետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 98 – Ա  որոշմամբ:

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
 
Մինչև վերը նշված փոփոխության ընդունումը  բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի) միջո­ցով տոտալիզատորի կազմակերպում իրակացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ չափանիշներ և պահանջներ (կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածքների նկատմամբ կիրառվող չափանիշների սահմանում) սահմանված չէր:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
 
Խաղային գործի բնագավառում ՀՀ օրենսդրության կատարելագործում, կարգավորում, վերահսկողության արդյունավետության բարձրացում:

4. Կարգավորման նպատակը և բնույթը
 
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առաջատար երկրներում կարգավորումների առումով ունեն որոշ տարբերություններ, այնուամենայնիվ գործունեության իրականացման վայրի նկատմամբ տարածքային սահմանափակումների սկզբունքների առումով ունեն նույնատիպ մոտեցումները՝

·                    տարածքային տարբեր սահմանափակումներ (Օրինակ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և այլն);

·                    Որոշ պետությունների (Վրաստան, Հունգարիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Լատվիա և  այլն.) օրենսդրությունը պարունակում է խաղային հաստատությունների որոշակի օբյեկտների մոտ տեղադրման արգելք մանկական, բժշկական և ուսումնական հաստատություններում, երկրպագության վայրերում, մանկական առողջարաններ, գրադարաններ և թանգարաններ, պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերում, ինչպես նաև տեղական իշխանությունների որոշմամբ արգելված վայրերում (տարածքային գոտիներում, շենքերում և կառույցներում):

·                    Որոշ պետությունների օրենսդրությունը պարունակում է ոչ միայն խաղային հաստատությունների որոշակի օբյեկտների մոտ տեղադրման արգելք, այլև սահմանում է պարտադիր նվազագույն հեռավորություն խաղային տան և այդպիսի օբյեկտի միջև: Այսպիսով, Լեհաստանում խաղային հաստատությունները կարող են ձևավորվել միայն ավելի քան 250 հազար բնակչություն ունեցող քաղաքներում, և ավելի քան 100 հազար՝ խաղային դահլիճ կամ բինգո սրահ, խաղային հաստատությունները պետք է հեռացվեն մանկապարտեզներից, դպրոցներից և եկեղեցիներից առնվազն 100 մետրով. Ուկրաինայում `50 մետր, Հունգարիայում` 200 մետր, Բուլղարիայում `300 մետր:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի շարք     առաջատար երկրներում սահմանմանափակումները կիրառվում են կախված բնակչության թվաքանակից, խտությունից (Ֆրանսիայում խաղային հաստատություններ չեն կարող բացվել 500 հազարից պակաս բնակչություն ունեցող քաղաքներում, Պորտուգալիայում՝ մեկ խաղատուն բացել մինչև 150 հազար բնակչություն ունեցող քաղաքներում ՝ երկուսը 150 հազարից մինչև 250 հազար և երեքը ավելին, քան 250 հազար բնակիչ):

Ուսումնսիրելով վերը նշված կարգավորումները, նախագծի մշակման համար հիմք են ընդունվել ՀՀ առանձնահատկությունները և ոլորտում իրականացվող քաղաքականության սկզբունքները՝ զեռծ պահել հասարակության խոցելի խմբերը վիճակախաղերով հրապուրվելու վտանգից, ելնելով տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով կիրառված տարածքային սահմանափակումներից՝  խաղային ոլորտում մեկ միասնական մոտեցում ձևավորելու նպատակով: Այդ նպատակով հիմք  է ընդունվել նաև ՀՀ կառավարության 18 օգոստոսի 2011 թվականի  «Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին» N 1229-Ն որոշումը, համաձայն որի.

·         Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքներում` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքներում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից:

Չափանիշների սահմանման համար հիմք են ծառայել Երևան քաղաքի, մարզկենտրոնների բնակչության թվաքանակը, խտությունը, ինչպես նաև հեռավությունը Երևան քաղաքից:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
 
ՀՀ ֆինանսների նախարարություն

6. Ակնկալվող արդյունքը
 
 Նախագիծը մշակվել է «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատա­րելու մասին» Հայաստանի Հանրա­պետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով:

 Ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում,  ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով:

Այսպիսով Նխագծով առաջարկվում է.

1) Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր,

2) Կոտայքի մարզի մարզկենտրոնում և Ծաղկաձորի համայնքում, Գեղարքունիքի,  Արարատի, Արմավիրի, Արագածոտնի,  Լոռու և Շիրակի մարզերի մարզկենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր,

3) Վայոց ձորի մարզի մարզկենտրոնում և Ջերմուկի համայնքում, Սյունիքի մարզի մարզկենտրոնում և Մեղրի համայնքում և Տավուշի մարզկենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
 
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                          
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՊԵԿ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՄԱԼԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ• Հունիսի 2-ին Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի• ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելոա մասին• ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում գյուղնշանակության և բժշկական որոշ ապրանքների արտահանման նկատմամբ• ՀՀ ԿԲ-ն եւ Ֆինանսական ներգրավման դաշինքը կազմակերպել են Ֆինանսական ներգրավման քաղաքականության փորձագետների խմբի նիստը• Հարկել տեսանելի հարստությունը համարժեքորեն. Կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում փոփոխությունները• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ• Բիզնես ստեղծելու գաղափար ունեցող սկսնակներին օժանդակություն կտրամադրվի․ կառավարությունը հաստատեց 19-րդ միջոցառումը• 4 մլրդ դրամ՝ նոր պարեկային ծառայության ներդրման համար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն