• Armenianeconomy.com

Զեկույց. Հայաստանում դժվար է երիտասարդությանն ապահովել արժանապատիվ աշխատանքով

24 հունվարի 2013 | Աշխատաշուկա | Цитата

Զեկույց. Հայաստանում դժվար է երիտասարդությանն ապահովել արժանապատիվ աշխատանքովԳործազուրկների թիվն աշխարհում 2012թ. հասել է մինչեւ 197 մլն մարդու, նշվում է «Զբաղվածության գլոբալ միտումները - 2013» զեկույցում, որը ներկայացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:

Հայաստանում երիտասարդության զբաղվածության մասին զեկույցում նշվում է. «Երիտասարդ բնակչության մեծ թիվ ունեցող երկրները, ինչպիսիք են Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Հայաստանը, բախվում են երիտասարդների համար արժանապատիվ աշխատանք ապահովելու դժվարությունների հետ»: Զեկույցում ներկայացվում են Հայաստանում երիտասարդության գործազրկության ցուցանիշներ. «Չնայած տնտեսության վերականգնմանը, երիտասարդության շրջանում գործազրկության միջին մակրադակը Հայաստնում 2010 թ. կազմել է 39,1%, ընդ որումն երիտասարդ կանայք ավելի շատ են տուժել' 48,2%, քան երիտասարադ տղամարդիկ' 32,2%».

Բացի այդ, ըստ զեկույցի, Հայաստանում 2010թ. զբաղվածության ընդհանուր ծավալի ավելի քան 49%-ը ոչ ֆորմալ է համարվել: Ընդ որում' գյուղական վայրերում ոչ ֆորմալ զբաղվածությունը կազմում է ընդհանուր զբաղվածության 82,1%-ը, քաղաքային վայրերում' 24,5% -ը:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն