• Armenianeconomy.com

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

22 մայիսի 2020 | Հայտարարություններ | Цитата

2020 թվականին Հայաստանը ներկայացնելու է ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների երկրորդ կամավոր զեկույցը:

Երկրորդ կամավոր զեկույցի մշակման աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը: Զեկույցը Հայաստանի կողմից նախատեսվում է ՄԱԿ-ին ներկայացնել հունիսին՝ առաջիկայում կայանալիք բարձրաստիճան քաղաքական համաժողովի շրջանակներում:

ԿԶՆ կամավոր զեկույցի մշակման աշխատանքները ներառական դարձնելու համար խիստ կարևորվում է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, և այդ նպատակով հրապարակվում է զեկույցի նախագիծը: Խնդրում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին մինչև ս.թ. մայիսի 26-ը իրենց առաջարկություններն ու դիտողություններն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ public@gov.am:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը շնորհակալություն է հայտնում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ս.թ. մարտի 13-ին հրապարակված՝ զեկույցի մշակման աշխատանքներում ներգրավելու հայտարարությանն ակտիվորեն արձագանքելու համար, և ակնկալում է համագործակցության շարունակականությունը նաև զեկույցի վերջնականացման այս կարևոր փուլում:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10515731 (Հերմինե Կատվալյան), +374 10515814 (Անի Բաբայան):

gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• Իրազեկում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներից, մարդատար - տաքսի ավտոմեքենաներից օգտվող ուղևորների անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ• Կանցկացվի առցանց քննարկում• Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած• ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ուղերձը • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ի ԼՐՈՒՄՆ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵԿ-Ը ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ՀԵՏ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ՀԱՄԱՐՆԵՐԸ• ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին՝ նոր թեժ գծով• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել• ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն