• Armenianeconomy.com

Աշխատանքային քննարկում տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ մայիսի 19-ին տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` համավարակի պատճառով ստեղծված իրավիճակում տուրիզմի ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման եւ հնարավոր լուծումները փնտրելու ու գտնելու նպատակով:Խորհրդարանի փոխնախագահն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակում ամենատուժված ոլորտներից մեկը տուրիզմն է: Վահե Էնֆիաջյանը, ներկայացնելով քննարկումը կազմարկերպելու շարժառիթը, նշել է, որ այս օրերի ընթացքում բազմաթիվ նամակներ է ստացել տուրիստական ընկերություններից, որոնք հայտնվել են անելանելի իրավիճակում, փորձել են դիմել պատկան մարմիններին, սակայն ապարդյուն:

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը, թվարկելով զբոսաշրջության խնդիրները, նշել է, որ ոլորտի ընկերությունները կսկսեն եկամուտներ ստանալ հաջորդ տարվա ապրիլից, լավագույն կանխատեսումներով` այս տարվա սեպտեմբերից եւ եթե անգամ օգտվեն կառավարության առաջարկած վարկային միջոցներից, միեւնույնն է` եկամուտ չունենալու պատճառով դեռեւս չեն կարողանալու մարել այդ վարկերը: Ըստ Մեխակ Ապրեսյանի` արտոնյալ պայմաններով տրվող վարկի երկու տարի մարման ժամկետն էլ բավարար չէ: Նա առաջարկել է, զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողներին արտոնյալ վարկային միջոցներ տրամադրել ոչ թե 24, այլ 36 ամիս ժամկետով, ընդ որում 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով:

Բանախոսի խոսքով` ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը` ֆեդերացիան առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Կառավարությանը. դրանցից մի քանիսն ընդունվել են:

Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները, անդրադառնալով բազմաթիվ խնդիրների, նշել են, որ մի շարք ընկերություններ արդեն մեծ թվով աշխատակիցներ են կրճատել, շատերը գտնվում են սնանկացման եզրին, որոշներն էլ արդեն փակվել են: Տեղեկացվել է, որ հայաստանյան բանկերը, ոլորտը համարելով ռիսկային, շատ դեպքերում գրավադրմամբ վարկեր չեն տրամադրում:

Տուրօպերատորներն իրենց դժգոհությունն են հայտնել նաեւ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի գործունեությունից` նշելով, որ կառույցից իրենց որեւէ հարցի պատասխան պատշաճ կերպով չեն տրամադրում:

Քննարկման մասնակիցների խոսքով` վտանգված է նաեւ ներքին տուրիզմը, քանի որ չկա վերահսկողություն ոլորտի նկատմամբ: Տուրօպերատորների համոզմամբ հարկային բարեփոխումների անհրաժեշտություն կա, որը հնարավոր է իրականացնել օրենսդրական կարգավորմամբ:

Վահե Էնֆիաջյանը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ բարձրաձայնած խնդիրները կուսումնասիրի, կլինի քննարկում եւ համապատասխան արձանագրությունը կներկայացվի Կառավարությանը: ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ խնդիրների լուծման տարբերակների եւ պատասխանների մասին կհայտնի ոլորտի ներկայացուցիչներին: «Վստահաբար, իմ լիազորությունների շրջանակում կանեմ առավելագույնը»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• Վահան Քերոբյանն այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ• Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ջրանցքների վերանորոգման աշխատանքներին․ մի քանիսը շուտով կշահագործվեն• Կայացել են հանրային քննարկումներ` Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրի վերաբերյալ• Հայաստանը ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը ՌԴ ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսում• Ատոմակայանը 141 օրով կկանգնի մայիսից. վերանորոգումից հետո ՀԱԷԿ-ն ակնկալում է ստանալ 10 տարվա լիցենզիա• Սուրեն Պապիկյանը կարևորել է «Հյուսիս-հարավ»-ի շրջանակներում հայ-չինական համագործակցության ընդլայնումը• Զբոսաշրջային կոմիտեն պատրաստվում է տուրիստական սեզոնին.թիրախային երկրներից է Ռուսաստանը• Հայաստանի ճանապարհների մի շարք վտանգավոր կետերում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ• Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները կմասնակցեն «MITT Moscow 2021» զբոսաշրջային ցուցահանդեսին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն