Էկոնոմնախի ՀԳՌԿՄ2 ծրագրի շրջանակում 30 վերամշակողների կտրամադրվեն դրամաշնորհներ

15 մայիսի 2020 | | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 30 բիզնես-հայտեր: Մրցույթին հաղթող ճանաչված վերամշակող կազմակերպություններին համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվեն մինչեւ 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհներ՝ արտադրական կարողությունները զարգացնելու եւ արդյունավետ գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար:

Մայիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը հանդիպել են շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Արման Խոջոյանի խոսքով՝ դրամաշնորհների տրամադրման նպատակն է զարգացնել եւ հզորացնել ծրագրին մասնակցող տնտեսվարողների արտադրական կարողությունները, ինչպես նաեւ բարելավել սննդի անվտանգության պայմանները՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: 

«Մենք նախատեսում ենք եւս մեկ փուլ անցկացնել, արձագանքելով ստեղծված իրավիճակին, եւ առնվազն 20 կազմակերպություններ առաջիկայում նույնպես հնարավորություն կունենան պայմանների բարելավման դեպքում դառնալ ծրագրի շահառու», - նշել է փոխնախարարը:

«Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, ինչպես նաեւ կերարտադրության ոլորտների արտադրողներին, վերամշակողներին եւ արժեշղթայի այլ մասնակիցներին արտադրանքի որակական ցուցանիշների, ներքին շուկայի պահանջարկի, սննդամթերքի անվտանգության պահանջների բարելավման, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալների ավելացման հարցերում:

Ծրագրի շահառու, կաթի վերամշակմամբ զբաղվող «Կաթնաղբյուր» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հակոբյանը նշել է, որ, թեեւ ներկա իրավիճակով պայմանավորված կաթնամթերքի շուկայում իրացման նվազում է նկատվում, սակայն այդ խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում եւ տրամադրված գումարով ընկերությունը նախատեսում է ձեռք բերել նոր սարքավորումներ՝ արտադրական ծավալներն ավելացնելու նպատակով:   

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան եւ պատշաճ ձեւով գրանցված  գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական եւ գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների), որոնք ներգրավված են արժեշղթաների մեջ եւ բավարարում են ծրագրի համապատասխանության եւ ընտրության չափանիշներին:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն