Օրինագծերով նախատեսվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-իթիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «2021 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «2022 թվականի դեկտեմբերի 31 » բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «2021 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «2022 թվականի դեկտեմբերի 31» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:
2. 2021 թվականի հունվարի 1- 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը: Օտարերկրյա պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը: Այն օտարերկրյա պետությունների ցանկը, որտեղ գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2021 թվականի ապրիլի 1-ից հետո իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը, սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Մինչև 2021 թվականի հունվարի 1 2022 թվականի դեկտեմբերի 31-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2021 թվականի հունվարի 1 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչև դրանց վավերականության ժամկետների ավարտը:
4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ և 17-րդ մասերով և 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում:
5. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի, 5-րդ հոդվածի 15-րդ մասի, 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ անձնագիր տալու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, անձնագիրը վերցնելու հետ կապված հարաբերությունների վրա:
(9-րդ հոդվածը խմբ. 20.03.12 ՀՕ-86-Ն, 11.11.13 ՀՕ-135-Ն, փոփ., լրաց. 29.06.16 ՀՕ-129-Ն, փոփ. 23.04.19 ՀՕ-28-Ն)
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:
2. 2021 թվականի հունվարի 1 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Մինչև 2021 թվականի հունվարի 1 2022 թվականի դեկտեմբերի 31-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2021 թվականի հունվարի 1 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչև դրանց վավերականության ժամկետը լրանալը: Մինչև անձնագրի վավերականության ժամկետը լրանալը քաղաքացին սույն օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նաև նույնականացման քարտ, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նշված օրենքով նախատեսված անձնագիր, և իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված վավերական անձնագիրը: Մինչև 2021 թվականի հունվարի 1 2022 թվականի դեկտեմբերի 31-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2021 թվականի հունվարի 1 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր չի տրամադրվում (փոխանակվում), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նույնականացման քարտ և (կամ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնագիր, և իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ դակելուց հետո:
4. (մասն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-88-Ն)
5. Նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ և տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական ապահովության քարտի օգտագործումը:
6. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում, իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4.1-ին մասով նախատեսված իրավական ակտը՝ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը:
7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված էլեկտրոնային փոստը մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կարող է ակտիվացվել նույնականացման քարտը կրողի ցանկությամբ՝ ծածկանունն ու գաղտնաբառը հավաքելով, էլեկտրոնային փոստ առաջին անգամ մուտք գործելու պահից: Էլեկտրոնային փոստն ակտիվանում է նաև անձի կողմից էլեկտրոնային ստորագրություն ստանալու պահին, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից սկսած՝ չակտիվացված էլեկտրոնային փոստերն ակտիվանում են ինքնաբերաբար: 2015 թվականի հունվարի 15-ից հետո նույնականացման քարտերի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստերն ակտիվացվում են նույնականացման քարտի տրման պահից:
(8-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 20.03.12 ՀՕ-88-Ն, լրաց. 05.12.13 ՀՕ-115-Ն, խմբ. 11.12.13 ՀՕ-136-Ն, փոփ. 11.11.15 ՀՕ-119-Ն, 29.06.16 ՀՕ-130-Ն, 23.04.19 ՀՕ-27-Ն)
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված հայտարարվել է նոր մրցույթ՝ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար։
Մինչ մրցույթի ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու և նրանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու համար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում 2019թ-ի ապրիլի 23-ին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել մինչև 2021թ-ի հունվարի 1-ը, կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերից բացի, ստանալ նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիրը:
Ներկայումս մրցութային գործընթացը դեռևս ընթացքի մէջ է և նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման արդյունքում ամբողջ աշխարհում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված կարող է ձգձգվել՝ կապված համապատասխան կազմակերպությունների կողմից մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու անհնարինության հետ։ Բացի այդ, մրցույթը կայանալու, հաղթող կազմակերպության հետ պայմանագիրկնքելու, կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի բլանկները թողարկելու, մատակարարելու և համակարգը վերջնական գործարկելու ու լիարժեք սպասարկում իրականացնելու համար ևս կպահանջվի տևական ժամանակ, ուստի անհրաժեշտ է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թվականիդեկտեմբերի 25-իթիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, որպեսզի մինչև նոր համակարգի ամբողջությամբ ներդրումը և փաստաթղթերի բլանկների ձեռք բերումը հնարավոր լինի ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Օրինագծերով նախատեսվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-իթիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանությանկողմից:
4.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրինագծերիընդունումըհնարավորությունկտա ապահովել ՀՀ քաղաքացիների իրավունքներիիրացումը։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
e-draft.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться