Ֆինանսական կառույցների հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի պետօժանդակության ծրագրերը

12 մայիսի 2020 | | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 11-ին հանդիպում էր կազմակերպել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին մասնակցող ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման ընթացքն ու դրա շրջանակում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի բարեհաջող իրականացմանը խոչընդոտող խնդիրները:

Հանդիպման սկզբում փոխնախարարը ներկայացրել է գյուղատնտեսական ծրագրերին մասնակցելու համար դիմող քաղաքացիների կողմից առավել հաճախ բարձրացվող հարցերը, որոնք մեծամասամբ վերաբերում են տնտեսվարողներին տրամադրվող ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությանը, վարկերի տրամադրման ժամկետների երկարաձգմանը, ինչը խնդիրներ է առաջացնում գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար:    

Արման Խոջոյանն ընդգծել է, որ ծրագրերի նկատմամբ սահմանվել է խիստ վերահսկողություն, որպեսզի գումարը հասնի իրական հասցեատերերին և նպատակային օգտագործվի:

«Մեր կողմից լրացուցիչ ուշադրության են արժանանալու հատկապես մինչև մեկ միլիոն դրամի չափով վարկերը, և այդ նպատակով առաջիկայում նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության վարչության աշխատակիցները ավելի հաճախ են մոնիթորինգային այցեր կազմակերպելու շահառուների տնտեսություններ», - նշել է փոխնախարարը:

Հանդիպման ընթացքում հնչել են մի շարք առաջարկներ ծրագրերի բարելավման ուղղությամբ, քննարկվել է լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման նպատակահարմարությունը, ծրագրերում այլ ֆինանսական կառույցների ընդգրկման հնարավորությունը, ինչը թույլ կտա թեթևացնել մասնակից կազմակերպությունների ծանրաբեռնվածությունը դիմում-հայտերի ընդունման և ուսումնասիրման հարցում:

Առանձին անդրադարձ է կատարվել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրերով սահմանված արտոնյալ պայմաններին, պետության կողմից ստանձնած համաֆինանսավորման պարտավորություններին, ծրագրերին մասնակցող կառույցների ֆինանսական ռիսկերի նվազեցմանը և այդ համատեքստում վարկային ռիսկի զսպման մեխանիզմների (ֆինանսական գրավ, երաշխիք/երաշխավորություն) օգտագործմանը:

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդգծել է պետության և ֆինանսական կազմակերպությունների համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ ստեղծված պայմաններում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու հարցում:


mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն