Օնիշչենկոն պատրաստ Է վրացական գինու շուրջ բանակցություններ վարել հունվարի վերջին

Օնիշչենկոն պատրաստ Է վրացական գինու շուրջ բանակցություններ վարել հունվարի վերջինՌոսպոտրեբնադզորի ղեկավար, Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն պատրաստ Է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին հանդիպել Վրաստանի պատվիրակության հետ եւ բանակցել ՌԴ-ին վրացական գինու եւ հանքային ջրի մատակարարումների վերսկսման շուրջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Քիրվալիձեն հաղորդել Էր, որ հինգ գերատեսչությունների ներկայացուցիչներ կընդգրկվեն այն պատվիրակության կազմում, որը կուղեւորվի Մոսկվա՝ բանակցելու ռուսական շուկային վրացական արտադրանքի մատակարարումների վերսկսման հարցերի շուրջ: Օնիշչենկոն ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ ոչ պաշտոնական ուղիներով ստացել Է պատվիրակության անդամների ցուցակը: Նրա կարծիքով՝ վրացական գերատեսչությունների ներկայացուցիչների՝ բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը խոսում Է Վրաստանի մտադրությունների լրջության մասին:

«Ես պատրաստ եմ նրանց հետ հանդիպել կամ հունվարի 28-ին, կամ փետրվարի 4-ին: Մենք անպայմանորեն պետք Է հանդիպենք: Հարկավոր Է հասկանալ միմյանց եւ գործել այդ ուղղությամբ»,-հունվարի 21-ին ասել Է Օնիշչենկոն ՌԻԱ Նովոստիին:

Հիշեցնենք, որ Ռոսպոտրեբնադզորը ռուսական շուկա վրացական գինիների եւ «Բորժոմի» հանքային ջրի ներկրումը արգելել Է 2006 թվականի գարնանը: Դա տեղի Է ունեցել վրաց-ռուսական հարաբերությունների սրվելուց հետո. արգելման պաշտոնական պատճառ Էր նշվել վրացական արտադրանքի ցածր որակը:

Աղբյուրը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն