ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

07 մայիսի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

ՊԵԿ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆՈՒՄ ՔՆՆՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ...
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություննում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի մայիսի 6-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Միքայել Արայի Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Միաժամանակ, Մ.Մինասյանի պաշտպանների կողմից հանրությանը ներկայացված տեղեկությունների առնչությամբ հայտնում ենք, որ վերջիններիս կողմից հիշատակված վկան հարցաքննվել է քրեական գործի շրջանակում: Առհասարակ, վարույթն իրականացնող մարմինն ինքնուրույն է որոշում քրեական գործի նախաքննության ուղղությունները, կատարման ենթակա քննչական և դատավարական գործողությունները, ապացույցների ձեռքբերման, այդ թվում՝ անձանց հարցաքննելու հերթականությունն ու ժամկետները, ինչպես նաև խափանման միջոցի քննության համար անհրաժեշտ ապացույցների և փաստաթղթերի կազմը: Ուստի, հետագա անհրաժեշտ քննչական գործողությունները, այդ թվում՝ պաշտպանական կողմի վկայակոչած անձի լրացուցիչ հարցաքննությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից կիրականացվեն քրեական գործի նախաքննության ընթացքում նախատեսված ժամկետներում։

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն