ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 473-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

06 մայիսի 2020 | Նախագծեր | Цитата

Առաջարկվում է հավանություն տալ «ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի № 473-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին, որի հիմնական նպատակն է հնարավորություն ստեղծել ներդրումներ ներգրավելու հողմային կայանների կառուցմամբ համար:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

«----» ------------------------- 2020 թվականի N---- Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 30-Ի N 473-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդված

ների պահանջներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասերն առանց մրցույթի՝ վարձակալությամբ տրամադրելու համար «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից ներկայացված հայտին հավանություն տալու մասին» № 473-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
Որոշման 1-ին կետում «իրավունք» բառից հետո  «3 տարի վարձակալության ժամկետ՝ մեկ տարի երկարաձգման հնարավորությամբ (եթե այդ ժամկետն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ներկայացված ներդրումային ծրագրի քննարկման համար),» բառերը փոխարինել «3 տարի վարձակալության ժամկետը երկրաձգել մեկ տարով, որն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ներկայացված ներդրումային ծրագրի քննարկման համար» բառերով, իսկ «2019» թիվը փոխարինել «2020» թվով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության 
                վարչապետ                                                                                        Ն․ Փաշինյան

2020 թ. ——— —    Երևան

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի № 473 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն որոշման նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության (Ընկերություն) կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին ուղղված 2020 թվականի ապրիլի 21-ի գրությունը՝  դիմելու ՀՀ կառավարությանը՝ Ընկերության կողմից ներդրումային ծրագրի ներկայացման ժամկետը մեկ տարով երկարաձգելու խնդրանքով, որը հնարավորություն կտա Ընկերությանը նոր ավելի ցածր, ընդունելի սակագին ներկայացնելու։

 
2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է հավանություն տալ «ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի № 473-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին, որի հիմնական նպատակն է հնարավորություն ստեղծել ներդրումներ ներգրավելու հողմային կայանների կառուցմամբ համար:
3. Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
4. Ակնկալվող արդյունքը

Հողմային կայանների կառուցման իրականացումը ուղղված է ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակի բարձրացմանը, հողմաէներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը, էներգախնայողությանը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը: Ներուժի յուրացման արդյունքում կունենանք  շուրջ 525 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրության:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն