ՀՀ կառավարությունն աջակցություն կցուցաբերի գործատուներին աշխատանքից ազատվածներին աշխատանքի վերցնելու դեպքում

04 մայիսի 2020 | | Цитата

Կառավարությունը նախատեսում է աջակցություն ցուցաբերել այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն մարտի 16-ից հետո աշխատանքից ազատվածներին: Մասնավորապես, նախատեսվում է գործատուներին 4 ամսվա փոխհատուցում տրամադրել քաղաքացու աշխատավարձի 60 տոկոսի չափով, ով կորցրել է աշխատանքը մարտի 16-ից հետո, իսկ հետո աշխատանք է գտել մեկ այլ գործատուի մոտ: Այս մասին մայիսի 4-ին առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը:

Ընդ որում, նա նշեց, որ այս ծրագրով փոխհատուցումը չպետք է գերազանցի 85 հազար դրամը: «Կներառվեն նաեւ սոցիալական եւ այլ պարտադիր վճարները: Ծրագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»,- պարզաբանեց Ուդումյանը: Ուդումյանը նշեց, որ այն մարդիկ, ովքեր գործազուրկ են դարձել մարտի 16-ից հետո եւ կկարողանան աշխատանք գտնել մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, պետք է աշխատանքային պայմանագիր կնքեն առնվազն 8 ամիս ժամկետով:

Գործատուներին շահագրգռելու համար երկու տարբերակ է քննարկվել. կամ նրանց փոխհատուցում կտրվի առաջին 4 ամսվա համար, կամ` առաջին, երկրորդ, յոթերորդ եւ ութերորդ ամիսների համար: «Մեր նախարարությունը որոշել է գնալ երկրորդ ճանապարհով: Ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի ի սկզբանե այն իրականացնել 500 շահառուի համար, բայց այդ սիվը, հավանաբար, կավելանա: Միակ պայմանն այն է, որ շահառուն չպետք է աշխատի այն նույն գործատուի մոտ, ում մոտ աշխատել է մինչեւ մարտի 16-ը, եւ պետք է պաշտոնապես ազատված լինի աշխատանքից»,- ասաց Ուդումյանը:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն