Գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ծավալը և շահառուների շրջանակն ընդլայնվել է

01 մայիսի 2020 | | Цитата

Կառավարություն այսօրվա նիստում ՀՀ էկոմոնիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է փոփոխություններ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մեջ, որով ընդլայնվում է գյուղատնտեսության ոլոլորտում պետական աջակցության ծրագրերինաջակցությունը և շահառուների շրջանակը

Տնտեսավարողների համար որոշ ուղղություններով կտրամադրվի է նաև համաֆինանսավորման հնարավորություն

գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ձեռքբերման համար կանխավճարի 10 % համաֆինանսավորում, բայց ոչ ավել քան 10 մլն դրամը,

- տոհմային տավարաբուծության դեպքում 30 %  համաֆինանսավորում, որը կտրամադրվի ձեռքբերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողի անասնաշենքում անկապ բոքսային պահվածք և «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով» սահմանված չափորոշիչներին համապատասխան պահման պայմաններ ու անասնաշենքին համապատասխան գլխաքանակ ապահովելու դեպքում

- տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով 30 % համաֆինանսավորում,

- ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով ֆիզիկական անձանց  30 % համաֆինանսավորում։

Այս ուղղությունների զարգացման, ինչպես նաև այգեհիմնման նպատակով տրամադրվող վարկերի համար ավելացվել է վարկերի առավելագույն շեմը՝ 3-30 մլն դրամ՝ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար, և 3-50 մլն դրամ՝ տավարաբուծության զարգացման համար, իսկ ավանդական այգու հիմնման համար ավելացվել են նաև վարկերի մարման (մինչև 7 տարի) և արտոնյալ (մինչև 4 տարի) ժամկետները։

 Գյուղատնտեսական հումքի մթերումների  նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով պահածոների արտադրության նպատակով պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին պտուղբանջարեղենի գնումներ կատարելու նպատակով  տրամադրվող վարկերից բացի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը կտրամադրվի լրացուցիչ վարկ՝ մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռք բերման համար անհրաժեշտ գումարի չափով:

Փոփոխությունները կնպատեն ՝գյուղատնտեսությունում տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնեն Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանեն գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը: Զարկ կտրվի պտուղբանջարեղենի արտադրության և մթերման ծավալների ավելացմանը, վերամշակողների կողմից պատրաստի արտադրանքի տարայավորման համար մատչելի վարկային միջոցների ներգրավմանը,  պտուղբանջարեղենի պահածոների արտադրության ծավալների ավելացմանը և գյուղատնտեսության կայունության ապահովմանը։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն