ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

30 ապրիլի 2020 | Աշխատանքային | Цитата

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ համարել նաեւ բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ստացված գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպություններն ստացել են որպես ապահովագրական հատուցում, որոնց մասով բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում է շահառու, իսկ ֆիզիկական անձը` ապահովադիր (այդ թվում, եթե գումարները բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից անմիջապես ուղղվում են ֆիզիկական անձի վարկի մարմանը, որի մասով առկա է ապահովագրության պայմանագիր):

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ՀՀ ԱԺ 2019թվականի նոյեմբերի 18-ի նիստում:

Մշտական հանձնաժողովի նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ ծագած մի շարք հարցերի պատճառով երկրորդ ընթերցման ժամանակ նախագիծը ստացել էր բացասական եզրակացություն եւ տեղափոխվել գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հավաստմամբ` համատեղ աշխատանքի արդյունքում` նախագծի հեղինակներն ընդունել են Կառավարության բոլոր առաջարկությունները եւ ներկայացվել է ամբողջովին նոր լրամշակված տարբերակ:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին` առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն