Քննարկվել է Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

29 ապրիլի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի նախագահությամբ կայացել է հարկային և մաքսային կարգապահության խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը: Մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալները և  խորհրդի կազմում ընդգրկված ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարները:

Անդրանիկ նիստում ներկայացվել են նորաստեղծ կառույցի hիմնական ուղենիշերը: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը: Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նորաստեղծ խորհրդի գործունեությունը կնպաստի հարկային և մաքսային վարչարարության բարելավման գործընթացին,  հարկային և մաքսային կարգապահության խնդիրների արդյունավետ լուծմանը:  

Խորհրդի նիստում քննարկվել է «Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն  ուղղված միջոցառումների ծրագրի» նախագիծը: Նպատակն է՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային և մաքսային վարչարարության ապահովումը, հարկ վճարողների կարգապահությանն առավելագույն օժանդակումը, ինչպես նաև պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման հնարավոր ռիսկերի կառավարումը: Ծրագրի իրականացման արդյունքում կարճաժամկետ ժամանակահատվածում հրատապ ռեժիմով կապահովվեն հարկ վճարողներին օժանդակման և հարկային ու մաքսային կարգապահության պահպանմանն ուղղված անհրաժեշտ պայմաններ, իսկ նախատեված միջոցառումները երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն վարչարարության բարելավմանը, Պետական եկամուտների կոմիտե–հարկ վճարող հարաբերություններում վստահության ամրապնդմանը, ինչպես նաև հարկային պարտավորությունների կամովին կատարման մշակույթի ձևավորմանը: Ստեղծված իրավիճակում հարկային և մաքսային կարգապահության պահպանմանն ուղղված ՊԵԿ-ը նախատեսում է վարչարարական միջոցառումներն իրականացնել 3 հիմնական ուղղություններով՝ հարկ վճարողներին մատուցվող սպասարկման ծառայությունների ընդլայնում և օժանդակության տրամադրում, հարկային և մաքսային հսկողության կենտրոնացում առավել ռիսկային ոլորտներում և հարկ վճարողների հետ հաղորդակցության և համագործակցության ակտիվացում:

Նիստում քննարկվել են նաև հարկային և մաքսային կարգապահության բարելավման, խնդիրների լուծմանն ու ռիսկերի կառավարմանն ուղղված, ինչպես նաև աշխատանքների արդյունավետ կազմակերպման ու համակարգման հարցեր: Խնդիր է դրվել խիստ և շարունակական հսկողություն իրականացնել հարկային և մաքսային կարգապահության ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ և  պարբերաբար գնահատել արդյունքները : Անհրաժեշտության դեպքում՝ նախաձեռնել փոփոխություններ: 

Խորհուրդը նիստերը կգումարի մեկամսյա պարբերականությամբ, իսկ անհետաձգելի հարցերի և խնդիրների լուծման նպատակով կհրավիրվեն նաև արտահերթ նիստեր:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն