«COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում եւ հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար քննարկում

28 ապրիլի 2020 | | Цитата

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) աջակցությամբ ապրիլի 27-ին տեղի է ունեցել «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում եւ հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար քննարկում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանի նախագահությամբ քննարկմանը ներկայացման խոսքով հանդես են եկել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հովհաննիսյանը, իրանագետներ Գոհար Իսկանդարյանը եւ Վարդան Ոսկանյանը, վրացագետներ Ջոնի Մելիքյանը եւ Էրիկ Դավթյանը, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Իրենց խոսքում բանախոսներից յուրաքանչյուրը համապարփակ կերպով ներկայացրել է տարածաշրջանի երկրներում COVID 19-ի հետեւանքով սահմանված արտակարգ դրության պայմաններում տիրող իրավիճակը, համավարակի դեմ պայքարում յուրաքանչյուրի հիմնական ռազմավարությունը, հակազդման առաջնային ու արդյունավետ գործիքակազմերը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանախոսները նաեւ կարեւորել են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների՝ հատկապես Կառավարության համաչափ արձագանքը եւ գործողություններն ստեղծված իրադրության պայմաններում:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն