Հայաստանը եւ Իրանը քննարկել են երկկողմ առեւտրային հարաբերությունների ամրացմանն ուղղված համատեղ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ «վերջին բաց մնացած հարցերը»։ Այս մասին հայտնում է իրանական «Press TV»-ն՝ նշելով, որ հարցերը քննարկել են Հայաստանի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ «Արաքս» ազատ առեւտրի գոտու տնօրեն Սադեկ Նաջաֆին։
Այս շաբաթ կողմերը մտքեր են փոխանակել սահմանամերձ Նորդուզ ավանում համատեղ տնտեսական գոտու ստեղծման կապակցությամբ։
Խաչատրրյանի խոսքով, քանի որ հայաստանցի ձեռնարկատերերն ու արտադրողները Նորդուզի «Արաքս» ազատ տնտեսական գոտի մուտք գործելու համար վիզայի կարիք չունեն, նրանք արդեն կարող են հետազոտել Նորդուզում ներդրումային հնարավորությունները։
Նշենք, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը վերջին տվյալով կազմում է 300 մլն դոլար։
Աղբյուրը՝ news.am
քննարկել են երկկողմ առեւտրային հարաբերությունների ամրացմանն ուղղված համատեղ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться