Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Բաբկեն Թունյանի առաջարկած նախագծին

23 ապրիլի 2020 | | Цитата

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ըստ էության, թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը, կամ, այլ կերպ ասած, առաջարկվում է արագացված ամորտիզացիայի գործիք: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ ապրիլի 22-ի նիստում քվեարկությամբ ստացավ ստացավ 111 «կողմ» ձայն:

Նախագիծը վերաբերում է կապիտալ ծախսերի մասհանումներին: Այսօր գործող հարկային կարգավորումներով, եթե տնտեսավարողը ներդրումներ է կատարում, այսինքն՝ սարքավորումներ կամ շենք-շինություն է գնում կամ կառուցում, չի կարող այդ ծախսը միանգամից տվյալ տարում ծախսագրել: Առանձին խմբերի համար կան սահմանված նվազագույն ժամկետներ, ասենք՝ համակարգիչների և նման տեխնիկայի համար դա 1 տարի է, շենքերի, շինությունների համար՝ 20 տարի: Օրինակ, եթե մեկը 1 մլն դոլար արժողությամբ հոսքագիծ է գնել, նա չի կարող այդ 1 մլն դոլարի ծախսը հենց նույն հարկային տարում ծախսագրել որպես ծախս, իր եկամուտներից պակասեցնել և ըստ այդմ ավելի քիչ շահութահարկ վճարել, այլ պետք է դա կատարի առնվազն 5 տարվա ընթացքում մաս-մաս: Հարկային օրենսգրքում այդ կանոնից կա մեկ բացառություն՝ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի մասով տնտեսավարողը կարող է այդ կանոնից շեղվել և սարքավորումների, անշարժ գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինչ ժամկետում կարող է այդ մասհանումներն իրականացնել: Այսպիսով, տնտեսավարողը ավելի ճկուն է  դառնում,  հնարավորություն է  ստանում սկզբնական շրջանում իր մոտ որոշակի փող կուտակել, այսինքն՝ քիչ շահութահարկ վճարել: Նախագծով  առաջարկվում է նույն հնարավորությունը տարածել նաև բոլոր մնացած տնտեսավարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը:

Թունյանը հիշեցրել էր, որ այդ մեխանիզմն աշխարհի մի շարք երկրներում կիրառվել և կիրառվում է, կոչվում է արագացված ամորտիզացիայի գործիք:

Քվեարկությունից առաջ պատգամավորը 24-ժամյա ռեժիմի առաջարկը հետ վերցրեց, որպեսզի հնչած առաջարկները քննարկեն ու նախագիծը լրամշակեն:

Աննա Գրիգորյան
b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն