• Armenianeconomy.com

Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած

Հաշվի առնելով, որ՝

- ՀՀ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են,

- ներկայումս հանրապետությունում, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով, յուրաքանչյուր բնակավայրում գործում է գոնե մեկ փոստային բաժանմունք,

- ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը,

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։ 

Նշվածը, սակայն, չի սահմանափակում սպառողի իրավունքը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան հիմնավորումների պարագայում դիմել մատակարարին կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։ Նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։

Հաշվի առնելով նշվածը՝ հանձնաժողովը կոմունալ ծառայությունների անխափան և հուսալի մատակարարման նպատակով հորդորում է բոլոր բաժանորդներին կատարել վճարումները։

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Սպասարկում
• «Զվարթնոց» օդանավակայանում կանոնավոր բեռնափոխադրումները կվերսկսվեն. չվերթ կլինի ամեն կիրակի• Ryanair ավիաընկերությունը հունիսին ցանկանում է վերականգնել իր տրաֆիկի 40 տոկոսը• Որոշ գործատուներ «հորդորում» են իրենց աշխատակիցներին կանխիկացնել և իրենց տալ որպես աջակցություն ստացած գումարը• ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացնում է Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մանրամասները• «Հայփոստի» աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ• «Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերությունը սահմանային վերահսկողություն իրականացնողներին հատուկ դիմակներ է նվիրել• Տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար անհրաժեշտ հեռախոսահամարները• Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի, դրանք կհասցվեն շահառուի բնակության վայր• Սպանդանոցները պետք է ունենան որակյալ մասնագետներ
Հայտարարություններ
• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Իրազեկում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներից, մարդատար - տաքսի ավտոմեքենաներից օգտվող ուղևորների անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ• Կանցկացվի առցանց քննարկում• ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ուղերձը • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ի ԼՐՈՒՄՆ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵԿ-Ը ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ՀԵՏ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ՀԱՄԱՐՆԵՐԸ• ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին՝ նոր թեժ գծով• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել• ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն