Նախագծի մշակմամբ ակնկալվում է նույն նախագծի շրջանակներում առավել հստակեցնել է բանկային, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմիններին տրամադրելուց հետո դրանց կարգավիճակը՝ սահմանելով, որ բանկային, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման նկատմամբ տարածվում են ՀՀ հարկային օրենսգրքով՝ հարկային մարմին կողմից հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման համար սահմանված իրավական ռեժիմը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգրքի 350-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բանկային, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքով՝ հարկային մարմնի կողմից հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման համար սահմանված իրավական ռեժիմը:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Կարգավորման ենթակա խնդիրը, ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածով կանոնակարգված են հարկային մարմնի կողմից հարկային հսկողության իրականացման շրջանակներում օգտագործվող տեղեկությունները, որոնց թվում է նաև երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունները: Ավելին, նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բանկային, առևտրային և հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ հարկային օրենսգրքի վերոնշյալ հոդվածի գործող կարգավորումներից պարզ չէ, թե բանկային, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության որ օրենքով սահմանված կարգով է պահպանում՝ սույն նախագծի շրջանակներում առավել հստակեցվել է նշված տեղեկությունները հարկային մարմիններին տրամադրելուց հետո դրանց կարգավիճակը՝ սահմանելով, որ բանկային, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման նկատմամբ տարածվում են ՀՀ հարկային օրենսգրքով՝ հարկային մարմին կողմից հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման համար սահմանված իրավական ռեժիմը:
Ինչից հետևում է, որ հարկային մարմինը, ով իրականացնում է հարկային գաղտնիքի պահպանություն, ստանալով բանկային, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, հանդիսանում է դրա տիրապետողը և դրա պահպանությունն իրականացնում է հարկային գաղտնիքի պահպանության համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ռեժիմին և դրույթներին համապատասխան:
Առաջարկվող կարգավորման բնույթը․
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի մշակմամբ ակնկալվում է նույն նախագծի շրջանակներում առավել հստակեցնել է բանկային, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմիններին տրամադրելուց հետո դրանց կարգավիճակը՝ սահմանելով, որ բանկային, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման նկատմամբ տարածվում են ՀՀ հարկային օրենսգրքով՝ հարկային մարմին կողմից հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման համար սահմանված իրավական ռեժիմը:
e-draft.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться