ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում

23 ապրիլի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

Ապրիլի 22-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած  «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը նշել է, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է առաջարկ, ըստ որի արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հարկ վճարողը կամ հարկային գործակալն ազատվում է պատասխանատվությունից, ինչպես նաեւ արգելվում է տույժերի հաշվարկումն ու կիրառումը հայտարարված արտակարգ դրության եւ դրա ավարտից հետո 3 ամսվա ընթացքում:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողների չկատարած հարկային պարտավորությունների պատճառով երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժ չհաշվարկել:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ առաջարկների ընդունման պարագայում կառաջանա իրացման խնդիր:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն՝ առանց ներկայացված առաջարկների, որոնք քվեարկությամբ մերժվել են:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն