• Armenianeconomy.com

Շուրջ 813 տնտեսվարողներ արդեն դիմել են Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից օգտվելու նպատակով

Ապրիլի 21-ի դրությամբ, «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու նպատակով Կոտայքի մարզից շուրջ 813 տնտեսվարողներ արդեն դիմել են ֆինանսական կառույցներին և անցել համապատասխան առցանց հավաստագրման փուլը:

Այսպիսով,

Հայտատու շահառուների 60-65%-ը ներդրումները առաջնահերթ պատրաստվում է ուղղել անասնապահության բնագավառ, որի մոտավորապես 70-75%-ը կազմում է միայն անասնապահությունը, 35-40 %-ը՝ դաշտավարության, այգեգործության, ջերմատնային և սառնարանային տնտեսությունների հիմնմանը:

«Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզից հայտատուների թիվը այս պահին հասնում է 38-ի, որոնցից մեկն արդեն անցել է փոխհատուցման առաջին փուլը:

«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրին դիմած հայտատուների թիվը 19 է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին, այս պահին հայտատուների մեծ մասն արդեն սկսել են շինարարական աշխատանքները:

Առանձնակի է հետաքրքրությունը ՀՀ-ում «Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի հատկապես երկրորդ բաղադրիչի հանդեպ, որը ենթադրում է կատարված ծախսերի մասնակի՝ 50% փոխհատուցում:

Ծրագրի շահառուների թիվը 7-ն է. նրանք բոլորն էլ փոխհատուցման բաղադրիչի հայտ են ներկայացրել:

Պռոշյան համայնքում արդեն հիմնվել է 20 հա խաղողի ինտենսիվ այգիներ, ինչը կարելի է համարել սկիզբ խաղողի ինտենսիվ այգիների հիմնման գործընթացում:

Ինտենսիվ այգիների հիմնմանը զուգընթաց աճում է հետաքրքրությունը նաև «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի հանդեպ, որից օգտվելու հայտ են ներկայացրել 2 քաղաքացի և ստացել համապատասխան փոխհատուցում:

kotayk.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Ձորագյուղում կկառուցվի ոռոգման ջրատար• Դարձնել գյուղատնտեսությունն առավել դիմակայուն կլիմայական փոփոխությունների նկատմամբ․ մեկնարկել է ՊԳԿ նոր ծրագիրը• Արարատի և Արմավիրի մարզերում կիրականացվի ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր• Մասնավոր ծառայություն մատուցող անասնաբուժները կլիցենզավորվեն• Վարչապետն Արարատի մարզում ծանոթացել է գյուղատնտեսական աշխատանքների ու ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրերի ընթացքին• Իրականացվել է մոնիթորինգ• Հայաստանի բանկերն ամենափոքր առիթն օգտագործում են, որպեսզի ֆերմերներին վարկեր չտրամադրեն․ փորձագետ• «Արտաշատ» ՋՕԸ-ն համայնքների ոռոգումն իրականացնում է անխափան• Ֆինանսական կառույցների հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի պետօժանդակության ծրագրերը
Լուրեր մարզերից
• Լոռու մարզպետարանի և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում պետբյուջեի միջոցներով կկառուցվի ևս 153 տուն• Ձորագյուղում կկառուցվի ոռոգման ջրատար• Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվեն 10-ը հակակարկտային կայան• «Մեյմանդար» շուկան ախտահանվել է. ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ն վարակազերծել է 200 տաղավար և 115 խանութի դիմային հատված• Արևիկ համայնքի նոր բնակեցված թաղամասի 60 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով• Հայտարարվել է էլեկտրոնային բաց մրցույթ• Հայտարարվել են Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր և Մ6-Եղեգնուտ-Դեբեդ ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ• Կողբավան համայնքը սուբվենցիոն ծրագրով գյուղտեխնիկա և կցորդ սարքեր ձեռք կբերի• Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար հայտարարվել է մրցույթ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն