Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ տարածքում համավարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ ապրանքների մաքսատուրքերի զրոյացման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պուտինը համաձայնել է համավարակի պայմաններում ԵՏՄ տարածքում ապրանքների տեղափոխման համար «կանաչ միջանցքների» պրակտիկայի ընդլայնման գաղափարի հետ:
Նախագահը հայտարարել է կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու համար արտակարգ միջոցներ ընդունելու անհրաժեշտության մասին: Այս մասին պետության ղեկավարն ասել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների` տեսակոնֆերանսի ձեւաչափով աշխատանքային խորհրդակցության ժամանակ: «Իսկապես արտակարգ միջոցներ են անհրաժեշտ` վարակի տարածումը դադարեցնելու համար», - ասել է նախագահը:
Պուտինը նշել է, որ համաճարակի դեմ պայքարում չափազանց կարևոր է բոլոր երկրների համագործակցությունը, այդ թվում` ԵԱՏՄ ձևաչափով: Ռուսաստանը կշարունակի կորոնավիրուսի դեմ պայքարի փորձի փոխանակումն այլ երկրների հետ, նշել է ՌԴ նախագահը:
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться