• Armenianeconomy.com

Հայաստանի քաղաքացիները ո՞ր տարիքում են ամենաբարձր եկամուտն ունենում

19 հունվարի 2013 | Աշխատաշուկա | Цитата

Հայաստանի քաղաքացիները ո՞ր տարիքում են ամենաբարձր եկամուտն ունենումԶբաղվածների եկամուտների հաշավարկը մեկ նրբություն ունի: Բացի ամսական աշխատավարձից, որը հաշվարկվում է տնտեսվարող սուբյեկտների վիճակագրական հաշվետվությունների հիման վրա, եկամուտները որոշվում են նաեւ ընտրովի հարցման միջոցով:

Հետազոտությունների տվյալներից դատելով' 2011թ. մեկ զբաղվածի հաշվով միջին եկամուտը կազմել է ամսական 78,4 հազ. դրամ: Տեղեկացման համար նշենք, որ ամսական միջին անվանական աշխատավարձը կազմել է 115 հազ. դրամից ավելի, որը եկամտահարկի վճարումից հետո կազմում է 103 հազ. դրամ: Ի դեպ, նշված 115 հազ. դրամը' ըստ «2011թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի» մասին զեկույցի, իսկ մեկ այլ' «Հայաստանում աշխատանքի շուկան» զեկույցի համաձայն, բերվում է մեկ այլ ցուցանիշ' ավելի քան 108 հազ. դրամ:

Անդրադառնալով թեմային' դիտարկենք, թե Հայաստանում որ տարիքային խմբերն ունեն ամենաբարձր եկամուտները: Եթե հավատանք ուսումնասիրության արդյունքներին, առաջին տեղում 25-34 տարիքային խումբն է, որին հաջորդում է 35-44 տարեկանների խումբը:


Գծապատկերից պարզ է դռնում, որ ամենաքիչ եկամուտ ունեցողները տարեց բնակիչներն են' 65-75 տարեկանների խումբը: Չնայած տարվա ընթացքում եկամուտների աճին (գրեթե 13,4 հազ. դրամ), այս տարիքային խմբի եկամուտների հարաբերակցությունը միջինի նկատմամբ մխիթարական չէ' ընդամենը 68%...


Այս գծապատկերից երեւում է, որ տարիքի հետ աստիճանաբար նվազում են նաեւ եկամուտները, իսկ 15-24 տարականների խմբի եկամուտը հավասար է 55-64 տարեկանների խմբի եկամուտին: 15-24 տարեկանների խմբում հավանաբար բեռն ընկնում է բուհերի շրջանավարտների վրա, որոնց հաջողվում է բարձր վճարվող աշխատանք գտնել:

Միժամանակ առավել բարձր եկամուտներ են ստանում նրանք, ովքեր զբաղված են «փոխադրումների, ինֆորմատիկայի եւ կապի» բնագավառում' գրեթե 106,6 հազ. դրամ: Այսինքն, հիմնականում այն ոլորտները, որտեղ զբաղված է մեր տաղանդավոր երիտասարդությունը:

Երկրորդ տեղում է խոստումնալից «ֆիանանսներ, անշարժ գույք» ոլորտը' միջինը ամսական 104,5 հազ. դրամ եկամուտով:

Ավելի վաղ' 2010թ-ին առաջին տեղում էին շինարարության ոլորտում զբաղվածները: Տարվա ընթացքում շինարարների եկամուտների հարցում առաջընթաց գրեթե չի եղել, այդ իսկ պատճառով ոլորտն առաջինից հայտնվել է երրորդ տեղում' 97,8 հազ. դրամ ցուցանիշով: Շինարարությունում ներգրավվածները հիմնականում միջին տարիքի անձինք են:

Ամենավատ վիճակում գտնվում են գյուղատնտեսությամբ զբաղվողները' ամսական միջինը 56,6 հազ. դրամ եկամուտով: Մայրաքաղաքում եւ մարզերում եկամուտների տարբերությանը հնարավոր է ծանոթանալ ստորեւ ներկայացված գծապատկերից:

Իսկ ընդհանուր առմամբ, կարելի է զարմանալ միայն տնտեսության ոլորտներում զբաղվածների բոլոր տարիքային խմբերի նման ցածր եկամուտների ծավալից: Անգամ հաշվի առնելով հարցվածների թվում հարուստների բացակայությունը, այս ցուցանիշը հուսադրող չէ:

Իսկ եթե հաշվի առնենք, որ զբաղվածություն ունեցող անձի եկամուտը բաժանվում է նաեւ ընտանիքի չաշխատող անձանց վրա, ստացվում է խորհրդանշական թիվ:

Ալբերտ Խաչատրյան

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն