2013-ը պետք է բեկումնային տարի լինի ներդրումային դաշտի բարելավման տեսանկյունից, ասել է վարչապետը

30 հոկտեմբերի 2012 | Ներդրումներ | Цитата

ՀՀ վարչապետ Տիգրան ՍարգսյանՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ 2013թ. պետական բյուջեով կառավարությունը թիրախավորել է 4 նպատակ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Ազգային ժողովում ներկայացնելով 2013թ. պետական բյուջեի նախագիծը, Տիգրան Սարգսյանն ասել է, որ դրանք են. տնտեսական աճի պահպանումը, սոցիալական քաղաքականությունը, գործարար եւ ներդրումային դաշտի բարելավումը եւ մակրոտնտեսական կայունության ապահովումը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ սոցիալական քաղաքականության ոլորտում պետությունը որդեգրելու է սոցիալական խոցելի շերտերի կրթության, աշխատանքի, վերապատրաստման ապահովման քաղաքականություն:

«Հաջորդ տարի նախատեսվում է շուրջ 30 հազար հոգով ավելացնել սոցիալական փաթեթից օգտվողների թիվը: Մեր ուշադրության կենտրոնում են լինելու սոցիալապես կարիքավոր բոլոր ընտանիքները»,- ասել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանը նաեւ նշել է, որ կառավարությունը մտադիր է գալիք տարում էապես ընդլայնել նաեւ արտահանման ծավալները եւ շարունակել տնտեսական աճին միտված քաղաքականությունը:

Վարչապետի խոսքերով, 2013-ը պետք է բեկումնային տարի լինի գործարար եւ ներդրումային դաշտի բարելավման տեսանկյունից:

Աղբյուրը՝ www.mediamax.am

Լուսանկարը՝ www.mediamax.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն