Հայ-ամերիկյան համատեղ նախաձեռնություն ուղղված Հայաստանում միջուկային փորձաքննության լաբորատորիայի ստեղծմանը

Հայ-ամերիկյան համատեղ նախաձեռնություն ուղղված Հայաստանում միջուկային փորձաքննության լաբորատորիայի ստեղծմանըՀունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ՀՀ էներգետիկայի նախարարության ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ միասին ներկա գտնվեց Միջուկային փորձաքննության լաբորատորիայի բացմանը Հայաստանի ատոմակայանում (ՀԱԷԿ): Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փորձաքննությունների լաբորատորիան ձեւավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագրի ու ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում, որն ուղղված է Հայաստանի միջուկային մաքսանենգության անդրազգային վտանգներին արձագանքելու ուղղությամբ Հայաստանի կարողությունների մեծացմանը:

ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, թե լաբորատորիան հնարավորություն կընձեռի իրականացնել հանցանքի վայրից ձեռք բերված միջուկային ու ռադիոակտիվ աղտոտվածություն ունեցող իրեղեն ապացույցների փորձաքննություններ ու տեխնիկական վերլուծություններ, որոնք անհրաժեշտ են միջուկային մաքսանենգություն կատարողների նկատմամբ քրեական հետապնդում ապահովելու համար: Լաբորատորիան Հայաստանի առաջ կբացի միջուկային նյութերի անօրինական գործածման հարցերով հետաքննությունների ասպարեզում այլ պետությունների հետ աշխատելու հնարավորություն: Բացի այդ, այս կառույցի միջոցով աշխատանքներ կկատարվեն 2012թ. Կորեայի Հանրապետությունում տեղի ունեցած վեհաժողովի ժամանակ քննարկված 2010թ. Միջուկային անվտանգության վեհաժողովի գործողությունների պլանն առաջ տանելու ուղղությամբ:

Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային զենքի չտարածման բյուրոյի Զանգվածային ոչնչացման եւ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի կողմից: Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագիրը աշխատում է ամբողջ աշխարհում միջուկային մաքսանենգության կանխարգելման ուղղությամբ: Միջուկային փորձաքննության լավագույն փորձն ու համագործակցության բարելավումը հնարավորություն են տալիս պետություններին պայքարել միջուկային մաքսանենգության դեմ՝ զարգացնելով նյութերի ծագումը որոշելու ու մաքսանենգ փոխադրում իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կարողությունները:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն